Ո՞վ է հրահրել ԱԺ-ի ծեծկռտուքը․ կողմերն իրար են մեղադրում, նյութերն ուսումնասիրում է դատախազությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 23:36
7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ
24.03.2026 | 23:07
Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
24.03.2026 | 22:45
Մարկ Ցուկերբերգն անձնական ԱԲ գործակալ է ստեղծում, որը նրան օգնելու է աշխատանքում. WSJ
24.03.2026 | 22:29
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում. ՆԳՆ
24.03.2026 | 22:17
Իրաքյան Քուրդիստանն Իրանին մեղադրել է իր ուժերի դեմ մահացու հարձակման համար
24.03.2026 | 22:02
Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո
24.03.2026 | 21:49
Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով
24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
24.03.2026 | 21:24
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատար նախավերջին տուրից առաջ
24.03.2026 | 21:11
Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ
24.03.2026 | 21:00
Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:45
«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:37
Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել
24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Բոլորը

Սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշոց, ծեծկռտուք․․․ Ազգային ժողովի շենքը երեկ հերթական անգամ մարտադաշտի վերածվեց։ Թեև այս անգամ միջադեպը խորհրդարանական դահլիճից դուրս էր, սակայն մասնակիցների շարքում կրկին պատգամավորներ կային։

Ինչպես և ինչու 8-րդ գումարման Ազգային Ժողովը հերթական անգամ բացասական երանգներով հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները մեղքը միմյանց վրա են գցում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ սկզբում փոքրիկ միջադեպ է եղել իրենց խմբակցության պատգամավորների օգնականների և իշխանական պատգամավորների միջև, որը շատ արագ հարթվել է։ Դրանից հետո, սուրճ խմելու պատրվակով, իրենց օգնականներին հրավիրել են Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ և ծեծի ենթարկել։

Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, սակայն, բոլորովին այլ իրավիճակ է ներկայացնում։ Նրա խոսքով՝ ինքն ու Սիսակ Գաբրիելյանն ԱԺ միջանցքում քայլելիս են եղել, երբ դաշնակցական Գերասիմ Վարդանյանն ու նրա գործընկերները հարձակողական հայացքներ են նետել իրենց ուղղությամբ, ինչին իրենք փորձել են հանգիստ արձագանքել։ Դրանից որոշ ժամանակ անց արդեն բարձր ձայներ են լսել Ռուբեն Ռուբինյանի սենյակի տարածքից և շտապել այդ կողմ։

Պատգամավորը մատնանշում է հատկապես Գերասիմ Վարդանյանի մասնակցությունը միջադեպին։ Հակոբյանի պնդմամբ՝ Վարդանյանը նոյեմբերի 10-ի անկարգությունների   ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գլխավոր դերակատարներից է։

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, այս հայտարարությունները ևս հերքում են։

Այնուամենայնիվ, Factor TV-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանն իսկապես անցնում է Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով։ Թեև դեռևս հայտնի չէ Վարդանյանի կարգավիճակը, սակայն նախաքննական նյութերում նրա անունը շոշափվում է։

8-րդ գումարման Ազգային ժողովում ծեծկռտուքներով և հայհոյանքներով այս տեսարանները, կարծես, այլևս սովորական են դարձել։ Ընդամենը երեք ամիս է անցել իշխանություն-ընդդիմություն նախորդ քաշքշուկից, երբ մեկ օրվա ընթացքում միանգամից երկու ծեծկռտուք տեղի ունեցավ խորհրդարանում, այն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Մի դեպքում գլխավոր դերակատարը ընդդիմադիր Սեյրան Օհանյանն էր, մյուս դեպքում՝ իշխանական Վահագն Ալեքսանյանը։ Ողջ ընթացքում Փաշինյանը որևէ ձևով չփորձեց զսպել բորբոքված պատգամավորներին։

Խորհրդարանում նման միջադեպերի կրկնությունը, իրավապաշտպանների դիտարկմամբ, անպատժելիության հետևանք է։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վերհիշում է հեղափոխության օրերին այսպիսի միջադեպերի մասնակիցներին խստագույն պատասխանատվության ենթարկելու մասին Նիկոլ Փաշինյանի ելույթները։ Կարապետյանցի դիտարկմամբ՝ եթե նախորդ միջադեպերին մասնակցած անձինք խիստ դատապարտվեին հենց իշխանության ներկայացուցիչների կողմից, երեկ այդ տեսարանին ականատես չէինք լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան