Թուրքիան խոստովանեց՝ հետախուզական ծառայությունը ԼՂ-ում օպերացիաներ է իրականացրել․ ՀՀ-ն սա պիտի օգտագործի․ Հայկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ

-Օրերս Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը խոստովանեց, որ թուրքական հետախուզությունը Արցախյան պատերազմում կատարել է որոշակի դեր, ընդ որում՝ կարևոր դեր, պատմական կարևորության օպերացիաներ է իրականացրել՝ սպասարկելով Թուրքիայի շահերը։ Մենք այդ մասին, իհարկե, գիտեինք, բայց որ իրենք խոստովանեին դա, կարծես առաջին անգամ էր։ Ինչո՞ւ են Թուրքիայում պետական մակարդակով խոստովանում սա և ինչի՞ մասին է ընդհանրապես այս ամենը։

-Ընդհանուր պատկերը՝ տարածաշրջանի տեսանկյունից, երևի թե, հարցը ճիշտ եք բարձրացնում, թե ինչո՞ւ այս պահին, հենց հիմա, որովհետև այդ ամենը պարզ էր, համապատասխան երկրներում համապատասխան ծառայություններն ունեին ապացույցներ։ Ես հակված եմ կարծելու, որ ստեղծված իրավիճակում Թուրքիան դա անում է ավելի իր կշիռը բարձրացնելու և իր տիրույթում ներգրավելու այն երկրները, որոնց դիտարկում է իր թուրքական պրոյեկտի իրականացման մաս, որը մեծ կոմունիկացիոն տարածքի միավորում է։ Այդ մեսիջն ավելի շատ իրենց էր ուղղված, որ մենք տեր ենք, մենք մեր գործընկերներին, դաշնակիցներին ամեն ինչով կօգնենք։

-Եվ ունենք հաջողության պատմություններ․․․

-Դե՝ սա հաջողության պատմություն են մատուցում։ Այստեղ կա հնարավորություն հայկական դիվանագիտական տեսանկյունից՝ օգտագործել այս ինքնախոստովանությունները, բայց պետք է ձևակերպված լինի, թե ինչ են ուզում անել։ Ցավոք, դաշտում էլ չի երևում, թե խնդիրն ինչպես է ձևակերպված, սա ինչպես կօգտագործվի։

-Եթե տարածաշրջանային իրադրությանը գանք, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանին հաջողվեց որոշակիորեն չեզոքացնել թուրքական սպառնալիքը՝ այն իմաստով, որ թեև հնչում էին սպառնալիքներ, որ կհարձակվենք, այս պատերազմում Թուրքիան ունեցավ նմանատիպ դերակատարություն։ Թուրք-ադրբեջանական եղբայրության պատճառաբանությունը պարզ է, բայց Դուք մեր աշխատանքի բացթողում սա կհամարե՞ք, թե՞ մենք ուղղակի լծակ չունենք նման դեպքերում։

-Գիտեք՝ միշտ այն դիրքից խոսել, որ ես ոչինչ չեմ կարող անել, եթե այդպիսի դիրքից ես մոտենում խնդիրներին, պետք է ընդհանրապես չմոտենաս խնդիրներին։ Ցանկացած երկիր, ցանկացած մարդ, անհատ հնարավորություն ունի ինչ-որ բան անելու։ Եթե չի արվել, պետք չէ ասել՝ դե՝ ինչ անենք, այդպես էր, ուրեմն։ Աշխարհաքաղաքական իրավիճակները տարբեր էին 1990-ականներին և վերջին պատերազմի ընթացքում։ 90-ականների իրավիճակում այն ժամանակվա իշխանություններին հաջողվել էր արձանագրել, հասկանալ կոնտեքստը և մարտահրավերներին համապատասխան արձագանք ցուցաբերել։ Բայց վերջին շրջանում տեսնում ենք, որ մի քանի գործոն կար՝ համաշխարհային, գլոբալ ծրագրերն էին տարբեր կերպ զարգանում, գերտերությունները՝ հանձին Միացյալ Նահանգների, այլ դիրքավորում ունեին, և այդ փոքր հնարավորությունը Թուրքիան օգտագործեց՝ իր շահերն առաջ տանելու համար։ Մենք կարո՞ղ էինք և պե՞տք է անեինք, այո՛, մենք կարող էինք և պետք է ինչ-որ գործողություններ անեինք։ Պետք է ստեղծեինք հավասարակշռող, չեզոքացնող կամ մինիմալիզացնող որոշակի հարաբերությունների ալգորիթմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան