Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրողի գործով Ֆրանսիայում ձերբակալվածն ազատ է արձակվել

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Սաուդյան Արաբիայի քաղաքացին, որը կալանավորվել էր Ֆրանսիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության շրջանակում, այս գործով Թուրքիայի կողմից հետախուզվող չէ, նա ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է France Info ռադիոկայանը։

Երեքշաբթի RTL ռադիոկայանը հայտնել է, որ Շառլ դը Գոլի օդանավակայանի իրավապահները ձերբակալել են Խալեդ ալ-Օթայբիին Խաշոգջիի սպանության գործով հետաքննության շրջանակում՝ Թուրքիայի կողմից Ինտերպոլին ուղարկված խնդրանքի համաձայն։ Չորեքշաբթի Fiagro թերթը գրել էր, որ Ֆրանսիայում ձերբակալվածը, պարզվել է, կասկածյալի անվանակիցն է, և մինչև հինգշաբթի պետք է ազատ արձակվի։

Հիշեցնենք՝ Ջամալ Խաշոգջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Սկզբում Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում էին նրա անհետացումը դիվանագիտական առաքելությունում, սակայն տեսաձայնագրությունների հայտնվելուց որոշ ժամանակ անց ստիպված էին ընդունել, որ Խաշոգջին սպանվել է «հյուպատոսական պաշտոնյաների հետ վիճաբանության արդյունքում»։

Թուրք ոստիկաններին այդպես էլ չի հաջողվել գտնել նրա դին։

Տաթև Ֆռանգյան