ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային ծառայողների աշխատավարձը 160-ից նախատեսվում է բարձրացնել մինչև 220 հազար դրամ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումից մեկ ամիս անց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային ծառայողների աշխատավարձը դեռ չի բարձրացվել:

Հիշեցնենք՝ այս թեմային ԱԺ-ում անդրադարձ եղավ նոյեմբերի 1-ին՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում:

Բյուջեի՝ ԱԱԾ-ին առնչվող հատվածը զեկուցելիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը նշել էր, որ ԱԱԾ սահմանապահների աշխատավարձը բավականին ցածր է, ինչի պատճառով ծառայողներն ազատվում են աշխատանքից։ Հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշել էր, որ սահմանապահները ստանում են 160 000 դրամ աշխատավարձ:

Այս քննարկումից մեկ ամիս անց Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ աշխատակազմ պարզելու համար՝ աշխատավարձերի բարձրացում իրականացվե՞լ է, թե՝ ոչ:

ԱԱԾ-ից նշել են, որ Արմեն Աբազյանի հանձնարարությամբ քննարկվում է սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախատեսվում է ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային ծառայողների աշխատավարձը հասցնել մինչև 220 հազար դրամի»,-նշել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նարեկ Կիրակոսյան