Արտադրված է Հայաստանում․ «Սկորպիոն» մարտական ռոբոտի «խայթոցը» կարող է մահացու լինել հակառակորդի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
Բոլորը

«Սկորպիոնը» Հայաստանում նախագծված, հավաքված և փորձարկվող ռազմական ռոբոտ է, արժեքը՝ 43 հազար դոլար։ Կարողանում է արագ տեղափոխվել բարդ տեղանքում, խոցել թշնամուն տարբեր զենքերով։ Այն զրահապատ է, դժվար է խոցվում։

Հեռակառավարվում է՝ կրկնելով օպերատորի գլխի շարժումները, կարող է խնդիրներ լուծել թշնամու թիկունքում։ Կապի հեռավորությունը 10 կմ է։ Օրինակ, կարելի է նստել Սիսիանում, իսկ սարքն ուղարկել Իշխանասարի դիրքերի ուղղությամբ՝ խնդիրներ կատարելու։

Նախագծող IsaTech ընկերությունը «Սկորպիոնի» առաջին տարբերակը ներկայացրել է դեռ 2018 թվականին, հետո՝ կատարելագործել։ Հիմա ռոբոտը կարող է կրել և՛ ինքնաձիգ, և՛ հակատանկային նռնականետ։

«Իրեն ուղղակի կարելի է ուղարկել թիկունք, որ մինչև այժմ միայն հատուկ ստորաբաժանումներն էին այդպես կարողանում անել՝ իրենց կյանքն ուժեղ վտանգի ենթարկելով»,- նշեց «Սկորպիոն» ռոբոտը նախագծող IsaTech ընկերության տնօրեն Վահան Իսաջանյանը։

Ընկերությունն այս փուլում կանգ է առել, պնդում է՝ պետական գերատեսչությունների հետ աշխատանքը դադարել է։ Հենց այդ հարցով նախագծողը հանդես էր եկել տեսաուղերձով։ Խնդիրների մասին ասաց նաև Factor TV-ի հետ զրույցում։

Առաջարկում է իրականացնել դրամահավաք, պատրաստել այս ռոբոտներից մի քանի հատ, մարզումներ անցկացնել, որպեսզի համապատասխան գերատեսչություններին ցույց տա, որ դրանք իրականում պետք են Զինված ուժերին։

Այս դեպքում համապատասխան գերատեսչությունը ԲՏԱ նախարարությունն է, որի կազմի մեջ է մտնում ռազմարդյունաբերական կոմիտեն։ Նախարարի խոսնակ Լուսինե Մովսիսյանը Factor TV-ին հայտնեց, որ նախկինում ընկերության հետ պայմանագրերից մեկը խզվել է՝ որոշակի պարտավորություններ չկատարելու պատճառով։

«1 ամիս առաջ իրենց առաջարկվել է սերիական արտադրության պատվեր, եթե իրենք կկարողանան բավարարել առաջադրված խնդիրները: Տեղեկացնեմ նաև, որ բացի այդ՝ այժմ նշյալ ընկերությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այլ գործող պայմանագիր ունի և իրենց հետ համագործակցությունը շարունակվում է»,- ասաց Լուսինե Մովսիսյանը:

Այս հարցով կրկին դիմեցինք նախագծող ընկերությանը։ Վահան Իսաջանյանը խզված պայմանագրի մասին ասաց, որ պատճառը եղել է համաճարակը․ չեն կարողացել տեղավորվել նախանշված ժամկետում, քանի որ սահմանների փակման հետևանքով հնարավոր չի եղել ներկրել անհրաժեշտ բաղադրիչները, ինչի մասին ընկերությունը հայտնել է նախարարությանը։ Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանը, Իսաջանյանն ասաց՝ պատրաստ են շարունակել աշխատանքը և ցանկացած քանակով պատվեր ապահովել՝ նաև հաշվի առնելով նախարարության առաջարկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան