«Թիվ չեմ ուզում նշել, բայց բնակֆոնդի ապահովման նոր ծրագրեր կան»․ փոխվարչապետ Մաթևոսյան

Լուրեր

31.03.2026 | 14:13
Փաշինյան-Պուտին հանդիպում է սպասվում Մոսկվայում
31.03.2026 | 14:11
Ադրբեջանի ԱԳՆ-ն «հայկական խմբավորումներին» մեղադրում է, իբր, «ադրբեջանցիների ցեղասպանության մեջ»
31.03.2026 | 14:03
Փաշինյանն ու ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարը տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցեր են քննարկել
31.03.2026 | 13:55
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Պոլտավային. մեկ մարդ զոհվել է, վիրավորներ կան
31.03.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
31.03.2026 | 13:40
Հայաստան – Ջիբրալթար (Մ-19) հանդիպման 9 գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 13:37
Իսրայելն ընդունել է ահաբեկչության համար դատապարտված պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու մասին վիճահարույց օրենքը
31.03.2026 | 13:30
Սիսիանի մթերային խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 13:24
Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի տնտեսական վերափոխմանն ուղղված 200 մլն դոլարի ծրագիրը
31.03.2026 | 13:17
ՖԻՖԱ-ի նախագահ․ Ցանկանում ենք Իրանի հավաքականին տեսնել ԱԱ-2026-ում, մենք չունենք այլ տարբերակ
31.03.2026 | 13:12
Կապանում մեկ օրում արձանագրվել է գրեթե մեկ ամսվա տեղում․ ՇՄ նախարար
31.03.2026 | 13:04
Առաջին լիարժեք շփումը. Մարկո Ռուբիոն և Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել
31.03.2026 | 12:58
Հայտնի է, թե որ ուժերի հետ է դաշինք կազմում «Ուժեղ Հայաստանը»
31.03.2026 | 12:50
Գուրգեն Հովհաննիսյանը 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:42
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բուչայի ազատագրման տարելիցին Կիև են ժամանել
Բոլորը

Գյումրիում այսօր հարգանքի տուրք մատուցվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Մարզային ու քաղաքային իշխանությունների, Գյումրու 102-րդ ռազմաբազայի, կրթական հաստատություններ ներկայացուցիչներից բացի, մասնակցում էր նաև նորանշանակ փոխվարչապետ, ծնունդով գյումրեցի Համբարձում Մաթևոսյանը։

Վերջինս պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երկրաշարժից 33 տարի անց դարձյալ օրակարգային է Գյումրիում անօթևանության հիմնախնդիրը, ենթակառուցվածքների վերանորոգումն՝ ասաց․ «Շատ ճիշտ նշեցիք, ցավոք սրտի, վերջին երեք տասնյակ տարիների ընթացքում աղետալի երկրաշարժի հետևանքները դեռ չեն վերանում մեր քաղաքից և առհասարակ աղետի գոտուց, բայց, բարեբախտաբար, պիտի նշեմ, որ ունենք կարևորագույն հանձնառություն և վերջին տարիների ընթացքում քաղաք Գյումրիում, Շիրակի մարզում, Լոռիում իրականացվել են մի շարք ծրագրերը։

Ծրագրերը կարելի է բաժանել մի քանի տարբերակների, նախ անօթևաննների խնդրի լուծման հետ կապված աշխատանքներ են տարվել,նախատեսված է՝ 2020-2021 թվականներին ծրագիրն ունենա շարունակական բնույթ։ Խնդիրների լուծման հաջորդ գործիքները, որոնք գործածվել են, եղել են սուբվենցիոն ծրագրերը։ Շիրակի մարզում այս երեք տարիներ 8 միլիարդ դրամի շրջանակներում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր»։

Նա նշեց, որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են կառավարության համաֆինանսավորմամբ, մոտ 60 տոկոսը՝ բյուջեի հաշվին։ Իսկ կառավարության ուղղակի ֆինանսավորմամբ իրականացվում են փողոցաշինական, ջրագծերի փոփոխման աշխատանքներ, լուսավորության խնդիր է այս պահին լուծվում։

«Այսօր էլ մասնակցելով անմեղ նահատակների հիշատակի օրվա տարելիցին՝ հարգանքի տուրք մատուցելով՝ նախև առաջ պետք է ևս մեկ առաջ պարտավորվենք, որ անելու ենք հնարավորինս արագ լուծենք Շիրակում ծառացած խնդիրները, հատկապես երկրաշարժի հետևանքով առաջացածները»։

Թե ե՞րբ կմեկնակի բնակարաշինությունը, փոխվարչապետն ասաց, որ բնակֆոնդի ապահովման համար նախաձեռնած ծրագրեր կան՝ 2021-2022 թվակններին։
«Հիմա թիվը, ցավոք սրտի, չեմ ուզում նշել, որ չսխալվեմ, առաջիկայում քաղաքաշինության կոմիտեի հետ կունենաք նիստ, քննարկումներ, որ արդյունքներից արդեն հստակ կոնկրետ 2022 թվականի նախաձեռնությունները կլուսաբանեք»,-ասաց փոխվարչապետը։

Արմիկ Մովսիսյան