Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հետաքրքրված են թուրքական անօդաչուների ձեռքբերմամբ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական անօդաչու թռչող սարքերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն որևէ երկիր չի նշել, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Անթալիայում անցկացված պաշտպանական արդյունաբերության համաժողովում ունեցած ելույթում նա նշել է, որ Անկարան շատ երկրների հետ է կապի մեջ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի հետ կապված՝ նշելով Լեհաստանի կարևորությունը՝ որպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջին անդամ, որը թուրքական անօդաչուներ ունի։
«Ներկայում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ հետաքրքրված են մեր արտադրանքներով։ Ես չեմ ցանկանում նրանց անունները բացահայտել»,- ասել է Չավուշօղլուն։
Հավելենք, որ Թուրքիան վերջին տարիներին շուրջ մեկ տասնյակ երկրի անօդաչու թռչող սարքեր է վաճառել։ Լեհաստանն էլ ՆԱՏՕ-ի առաջին անդամն է, որը թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է պատվիրել։ Մայիսին երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ Վարշավան 24 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է գնելու Թուրքիայից։

Ադրբեջանը, Կատարը, Ուկրաինան ևս ձեռք են բերել թուրքական անօդաչուներ, մի շարք երկրներ, այդ թվում՝ Պակիստանն ու Ղազախստանը, ևս հետաքրքրություն են ցուցաբերում դրանց նկատմամբ։

Էմմա Չոբանյան