Նոր մոտեցում հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում

Լուրեր

12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
12.12.2025 | 21:38
Դեպի վիզաների ազատականացում․ Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կնշանակի
12.12.2025 | 21:13
Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է
12.12.2025 | 21:05
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
12.12.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 20:53
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
12.12.2025 | 20:45
Առողջության «գինը»․ որքան են պահելու ձեր աշխատավարձից. ՏԵՍԱՆՅՈւԹ
12.12.2025 | 20:41
Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերային համաձայնագիրը կատարելու հարցում. Փեզեշքիանը՝ Պուտինին
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտն առաջարկում է հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում կիրառել օգտակար հանածոների որոնման երկրաքիմիական մեթոդները. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական ծառայությունից։

Երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը, ով Արտանիշի և Արագածի պեղումների գիտական խմբի համաղեկավարն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի հետ, բացատրում է մեթոդի էությունը և կիրառման արդյուվետությունը. «Հնագիտական հուշարձաններում թաղված մետաղական արտեֆակտերն այս կամ այն չափով քիմիապես ակտիվ են: Գտնվելով երկրի մակերեսից որոշակի խորության վրա՝ նրանք ագրեսիվ միջավայրի և մթնոլորտից ներթափանցող թթվածնով հարուստ ջրերի հետ փոխազդեցության մեջ են մտնում, առաջացնում են քիմիական միացություններ և մակերևութային լարվածության ուժերի շնորհիվ տարածվում են բնահողի մեջ՝ ստեղծելով սեփական երկրաքիմիական մարդածին պսակներ: Այս պսակների ձևավորման մեխանիզմը նույնն է, ինչ հանքային մարմինների շուրջը ձևավորվող երկրաքիմիական երկրորդային պսակներինը, որոնք արդյունավետորեն կիրառվում են նոր հանքավայրերի հայտնաբերման գործում:

Հնագիտական հուշարձանների վրա, բնահողի շերտում ձևավորված երկրաքիմիական պսակների գնահատման համար, որպես գլխավոր էլեմենտ-ինդիկատորներ, օգտագործվում են պղինձը, անագը, մկնդեղը, կապարը, ցինկը, արծաթը, երկաթը, կալցիումը և ոսկին, որոնք մտնում են բրոնզի և երկաթի դարաշրջանների հնագիտական մետաղական արտեֆակտերի կազմի մեջ, ինչպես նաև ֆոսֆորը, որը մարդու և կենդանիների ոսկորների կազմի հիմնական բաղադրիչներից է: Այս էլեմենտների ձևավորած երկրաքիմիական պսակները կրում են իրենց մեջ քանակական և որակական տեղեկություն նրանց անտրոպոգեն աղբյուրի (հուշարձան, դամբարան) վերաբերյալ: Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները Արտանիշի թերակղզում և Արագածի հարավային լանջերին, դրանք հստակորեն արտահայտվում են բնահողի մեջ՝ դամբարանների և այլ հնագիտական հուշարձանների մակերեսի վրա: Այս մոտեցման արդյունքում բացահայտվել են Արտանիշի թերակղզու արևելյան ափին տեղադրված Արտանիշ 23 և 29 դամբարանադաշտերի վրա՝ բնահողի շերտում ձևավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները, բացահայտվել և պարզաբանվել են Արագածի հարավային լանջի Տիրինկատար-Կարմիր Սար տարածքի (12 վիշապների տարածք) դամբարանների վրա՝ բնահողի շերտում ձևավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները։ Հնագետներին տրվել են դրական երաշխավորություններ՝ պեղելու առավել հեռանկարային դամբարանները, ինչպես նաև խոտանվել են նախկինում թալանվածները։ Ավելի ուշ հնագիտական պեղումներով հաստատել են մեր կողմից դամբարանների համար տրված դրական և բացասական (խոտանված), եզրակացությունները»:

Արշավիր Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի տարածքը ծածկված է հնագիտական հուշարձանների խիտ ցանցով՝ քարե դարից մինչև ուշ միջնադար: Հետխորհրդային տարիներին հայտնաբերված, բայց չուսումնասիրված օբյեկտների թիվը կրկնապատկվել է: Առաջացել է ընտրողական ուսումնասիրության անհրաժեշտություն՝ պեղումների ենթակա հարյուրավոր օբյեկտներից ընտրել ամենից առաջնահերթը: Արտանիշի թերակղզում և Արագածի հարավային լանջերին իրականացված հաջողված փորձը նախատեսվում է տարածել այլ տարածքների վրա, քանի որ այս մեթոդով խնայում են պեղումներին ուղղված ֆինանսական միջոցները, ժամանակը, ապահովում են առավել հարուստ արտեֆակտեր պարունակող հուշարձանների հայտնաբերումը, թույլ են տալիս գնահատել հուշարձանների ներքին պարունակությունը՝ առանց այն բացելու, հնարավորություն են տալիս հավաստանշել և խոտանել նախկինում թալանված հուշարձանները, նպաստում են գեո և արխեոտուրիզմի զարգացմանը:

Այս աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայաստանյան և միջազգային գիտական հանրության շրջանում: Արդեն կա համագործակցություն և ակտիվ գիտական շփումներ գերմանացի, իտալացի, և ավստրալացի երկրաբանների և հնագետների հետ:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Երկրաքիմիական որոնման մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում» 18T-1E171 գիտական թեմայի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային համագործակցությամբ Գերմանիայի Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի Դասական հետազոտությունների ինստիտուտի, Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմելիան համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի, Բեռլինի Ազատ համալսարանի Հին Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի, Քեմնիցի հնագիտության պետական թանգարանի, Իտալիայի Հումանիտար գիտությունների դեպարտամենտի Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետ: