Բաքվում մի խումբ հաշմանդամներ և գործազուրկներ բողոքի ակցիա են անցկացրել

Լուրեր

29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
Բոլորը

Բաքվում մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիա են անկացրել, այս անգամ՝ Աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության  նախարարության շենքի մոտ, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։

Նրանք բողոքել են հաշմանդամության թոշակներից զրկելու դեմ և պահանջել իրենց աշխատանքով ապահովել։

«Կա՛մ թող իմ հաշմանդամության թոշակը վերականգնեն, կա՛մ աշխատանքով ապահովեն։ Արդեն 11 ամիս է՝ ինձ զրկել են թոշակից։ Ինչպե՞ս պետք է ապրենք»,-ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ ցուցարար էլ նշել է, որ իր երեխան ի ծնե հաշմանդամ է, սակայն 18 տարեկան դառնալուն պես թոշակից զրկել են։

Բողոքի ակցիայի մասնակիցները քննադատել են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը՝ հայտարարելով «կառավարման արդար համակարգի բացակայության, քաղաքացիների իրավունքների ոտնահարման ու կամայականությունների մասին»։

Նշվում է, որ թեև ցուցարարների ներկայացուցիչներին նախարարությունում ընդունել են, սակայն նրանք դժգոհ են եղել հանդիպման արդյունքներից, քանի որ խնդիրների լուծման երաշխիքներ չեն տրվել։

Էմմա Չոբանյան