Էլեկտրամոբիլներ ներմուծողները կշարունակեն ազատված լինել ԱԱՀ-ից․ նախագիծը հավանության արժանացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
03.12.2021 | 12:41Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին, փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը:
«Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային միջոցների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքերը»,- նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Էլեկտրամոբիլներ ներմուծողները կշարունակեն ազատված լինել ԱԱՀ-ից:
Մանրամասները՝ տեսանյութում: