Հունաստանում թոշակառուները կտուգանվեն պատվաստումներից հրաժարվելու համար

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանում ամեն օր մոտ 100 տարեց մարդ է մահանում կորոնավիրուսային վարակի հետևանքներից։ Նրանցից շատերը երբևէ պատվաստված չեն եղել։ Սակայն ոչ ոք չէր սպասում, որ կառավարությունը պարտադիր կդարձնի պատվաստումները թոշակառուների համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս պահին Հունաստանի բնակչության 63 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ 60-ից  բարձր տարիքի 580 հազար մարդ դեռ չի ստացել պատվաստանյութը, նոյեմբերի 29-ին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսից մահվան դեպքերի և թոքերի օդափոխության սարքերին միացված հիվանդների մեծ մասը բաժին է ընկնում այս տարիքային խմբին։ Կառավարության որոշման համաձայն՝ մինչև 2022 թվականի հունվարի 16-ը 60 տարեկանից բարձր բոլոր հույները պետք է ստանան պատվաստանյութի առաջին չափաբաժինը կամ գոնե գրանցվեն պատվաստման համար։ Հակառակ դեպքում, նրանց սպառնում է ամսական 100 եվրո տուգանք, որն ավտոմատ կերպով կգանձվի հարկային ծառայությունների կողմից։ Այս կերպ հավաքագրված գումարը կուղղվի պետական հիվանդանոցների ֆինանսավորմանը։

Տաթև Ֆռանգյան