Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված անորակ աշխատանքների համար շինարարները չեն վճարվի

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Կառավարությունն ընդունել է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է ՀՀ համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2020-2021թթ. իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքում 40 ծրագրի համար հատկացնել 885 մլն 178 հազար դրամ։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այդ աշխատանքների որակի վերահսկողության առումով ի՞նչ գործառույթներ են իրականացվում. «Որքանո՞վ ենք համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով ենք իրականացվում»: Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է, որ նախարարության համապատասխան աշխատակիցներն այցեր են կատարում շինհրապարակներ։ «Ցավոք, կան բավական դեպքեր, երբ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, ապա չեն վճարվի։ Կան դեպքեր, երբ ներկած խողովակը փորձում են ներկայացնել որպես նոր: Մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ կան գործեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ է ընդունել:

Գնել Սանոսյանը հայտնել է նաև, որ եթե շինարարները սահմանված ժամկետում թերությունները չեն շտկում, ապա՝ նախ տուգանվում են ըստ օրերի քանակի, իսկ ընդհանրապես չշտկելու դեպքում՝ չեն վճարվում։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև մարզպետարանների կողմից իրականացվող վերահսկողությունը: