Լիրայի ճգնաժամը Թուրքիայի ընդդիմությանը ոսկե հնարավորություն է տալիս մարտահրավեր նետել Էրդողանին

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ներկա արժութային ճգնաժամը նվազեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականությունը՝ ընդդիմությանը ոսկե հնարավորություն տալով վերջապես մարտահրավեր նետել երկարամյա առաջնորդին, եթե մրցակից խմբակցությունները կարողանան միավորվել, ասում են վերլուծաբանները: Այս մասին գրում է RFI-ն՝ ներկայացնելով AFP-ի հրապարակումը։

Նշվում է, որ հաջորդ ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսին, սակայն ընդդիմությունը պնդում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ 18 տարի պաշտոնավարելով՝ Էրդողանը վերապրեց 2016-ի հեղաշրջման փորձը, սակայն այժմ բախվում է հսկայական տնտեսական մարտահրավերի, քանի որ քաղաքացիների կենսամակարդակը նվազում է գնաճի և լիրայի անկման պատճառով: Այս տարի թուրքական լիրան ավելի քան 40 տոկոսով արժեզրկվել է։

«Գների աճը և թույլ լիրան, զուգահեռ՝ համատարած կոռուպցիայի դեմ հանրային դժգոհությունը վնասում են կառավարությանը»,- AFP-ին ասել է Economist Intelligence Unit-ի եվրոպացի վերլուծաբան Ադելին Վան Հութը՝ նշելով, որ մի քանի կուսակցություններ մրցում են Էրդողանի դեմ՝ պահպանողականների ու աջ կենտրոնամետների ձայների համար։

Անցյալ շաբաթ փոխարժեքի ռեկորդային անկումը Ստամբուլում և Անկարայում բողոքի ակցիաներ առաջացրեց, մարդիկ բողոքում են նաև գների կտրուկ աճից։

«Ամեն օր մենք մեզ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս կարող եմ վճարել իմ վարձը, ինչպե՞ս եմ ապրելու մինչև ամսվա վերջ, ի՞նչ նոր գներ վաղը կլինեն սուպերմարկետներում»,-լրատվամիջոցին ասել է ուսուցչուհի Այշե Դեմիրելը։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ հանրահավաքներ կսկսի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով։ Սակայն Էրդողանն անդրդվելի է։

Սոցհարցումնրի տվյալներով՝ նախագահի վարկանիշը շարունակում է նվազել։

«Տնտեսական ճգնաժամն ավելի, քան երբևէ բարդացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ կրկին հաղթելու շանսերը, սակայն ընդդիմությունը դեռ պետք է աշխատի՝ շահելու ԱԶԿ-ի հիասթափված ընտրողների վստահությունը»,-լրատվամիջոցին ասել է Իշիկ համալսարանի քաղաքագիտության դոցենտ Սեդա Դեմիրալփը։

Վերլուծաբանները նշում են, որ ընդդիմության ներսում համախմբման նշանները, որ մինչ այժմ չի կարողացել լուրջ մարտահրավեր նետել Էրդողանին, կարող են նրանց առավելություն տալ հաջորդ ընտրություններում

Ստամբուլում գործող IstanPol վերլուծական կենտրոնի տնօրեն Սերեն Սելվին Քորքմազն էլ ասել է, որ տնտեսությունը թուրքական քաղաքական պատմության մեջ միշտ էլ «խաղ փոխող» է եղել։

«Ընդդիմությունը հաջորդ ընտրություններում ունի ավելի շատ առավելություններ, եթե նրանց հաջողվի միասնական մնալ և համոզիչ տնտեսական ու ժողովրդավարական օրակարգ առաջարկել»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան