ԱԶԿ-ի խոսնակը հայտարարել է, որ Էրդողանն իշխող դաշինքի նախագահի  թեկնածուն է

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն է, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Չելիքը նման հայտարարություն է արել կուսակցության կենտրոնական գործադիր մարմնի նիստից հետո։

«Կասկած չկա, որ մեր նախագահը գալիք ընտրություններում իշխող «Ժողովրդական դաշինքի» նախագահի թեկնածուն է»,- ասել է Չելիքը։

Ավելի վաղ խորհրդարանի նախկին խոսնակ, ԱԶԿ-ի հիմնադիր Բյուլենթ Արընչը BBC-ի թուրքական ծառայությանն ասել էր, որ ԱԶԿ-ն դեռ չունի հաջորդ ընտրություններում նախագահի թեկնածու։

«Միայն «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին է ասել, որ «մեր թեկնածուն Էրդողանն է», սակայն ԱԶԿ-ն կամ Էրդողանն ինքը պաշտոնապես թեկնածուի մասին չեն հայտարարել»,- ասել էր Արընչը։

Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային դաշինքը» բաղկացած է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, աջ կենտրոնամետ «Լավ», Իսլամիստական ու Դեմոկրատական կուսակցություններից, որոնք դեռ իրենց նախագահի թեկնածուի մասին չեն հայտարարել։

Ընդդիմադիր դաշինքը երկար ժամանակ է՝ պնդում է, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, քանի որ իշխող ուժն ի վիճակի չէ ղեկավարել երկիրը։

Էմմա Չոբանյան