Ուժեղ քամին վնաս է հասցրել ՀՀ մի շարք բնակավայրերի․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 13։54-ին և 14։02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Արթիկ քաղաքի Գ․ Լուսավորիչ փողոցի տներից մեկի և Թումանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մասամբ վնասվել են տան տանիքը՝ մոտ 80 քմ հատված և դպրոցի տանիքը՝ մոտ 500 քմ հատված։

Փրկարարները տեղում իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13։39-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում քամու հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ վնասվել է բակում կայանած ավտոմեքենան, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքը (220 քմ)․ ինչից կառուցատարրերը ընկել և վնասել են տներից մեկին կից կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (40 քմ) և ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան։

Մասամբ վնասվել են նաև 2-րդ փողոցի երկու այլ տների տանիքները (ընդհանուր՝ մոտ 45 քմ) և տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչները։

Փրկարարները տներից մեկի տանիքում իրականացրել են վնասված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ։