Թուրքական արժույթը նոր նվազագույնի՝ մեկ դոլարի դիմաց 14 լիրայի է հասել Էրդողանի հարցազրույցից հետո

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նոր նվազագույնի է հասել նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո, գրում է Bianet-ը։

Բնութագրելով այն, ինչը նա անվանում է նոր տնտեսական մոդել, Էրդողանը, մասնավորապես, ասել է․ «Մենք հրաժարվում ենք բարձր տոկոսադրույքներով դրամական հոսքեր ներգրավելու քաղաքականությունից։ Մենք աջակցելու ենք արտադրությանն ու արտահանմանը ցածր տոկոսադրույքներով։ Տոկոսադրույքն է պատճառը, ինֆլյացիան՝ արդյունքը։ Մենք ներկայում նվազեցնում ենք տոկոսադրույքները և հուսով ենք՝ կտեսնենք նաև ինֆլյացիայի նվազում»։

Թուրքիայի Կենտրոնական բանկը երեք ամիս անընդմեջ իջեցրել է տոկոսադրույքները, իսկ դեկտեմբերին սպասվում է տոկոսադրույքի հետագա իջեցում։

Նշվում է, որ երբ Էրդողանի հարցազրույցը սկսվել է երեկոյան ժամը 22։00-ին, երբ լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 13,30, հաղորդման ընթացքում այն հասել է 13,96-ի։

Ի դեպ, սպասվում է, որ այսօր Էրդողանը ելույթ է ունենալու խորհրդարանում՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։

Հավելենք, որ թուրքական լիրան տարեսկզբից արժեզրկվել է արդեն 45 տոկոսով։

 

Էմմա Չոբանյան