Մահացած 2,5-ամյա երեխայի հարազատները բժիշկներին են մեղադրում. ԲԿ-ն պարզաբանում է՝ տղան հիվանդանոց էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Երեկ երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2,5 տարեկան տղա է մահացել: Երեխան 4 օր առաջ էր Երևան տեղափոխվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից՝ մի շարք առողջական խնդիրներով։ Երեխայի հարազատները, սակայն, պնդում են՝ փոքրիկը մահացել է բժիշկների անփութության պատճառով:

«4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։ Երեկ՝ դեպքից՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել տուն։ Մոտ 3 ժամ հետո հիվանդանոցից զանգահարում են, թե՝ շտապ եկեք հիվանդանոց։ Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է»,- Shamshyan.com-ի հետ զրույցում պատմել էր երեխայի հայրը՝ Սասուն Սահակյանը։

Բժշկական կենտրոնը, սակայն, համաձայն չէ հարազատների դժգոհության հետ։ Ֆեյսբուքյան էջում տարածած պարզաբանման համաձայն՝ երեխան հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի: 

«Երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, ով ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։ Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել։

Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։ Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, 4 օր անց երեխան մահացել է»,- նշվում է բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ։

Ըստ ԲԿ-ի՝ երեխայի հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել ագրեսիվ վարք, հնչեցրել սպառնալիքներ։ Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն:

Ռոզա Վարդանյան