Գյումրու քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ կլինեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում․ կլինեն բաժիններ, որոնք կմիավորվեն, որոշ բաժիններ էլ, ելնելով աշխատանքի ծավալից, կառանձնացվեն։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

«Աշխատանքային մթնոլորտ ենք ձևավորվելու, իմ համար անընդունելի է, որ քաղաքապետարանի բաժիններում աշխատողը պարապուրդի մատնված լինի, քանի որ ես բնույթով աշխատող մարդ եմ, անընդհատ շարժման մեջ եմ, չեմ սիրում պարապ մնալը։

Արդեն իսկ խորհրդակցություններ եմ անցկացրել ու խստորեն զգուշացրել․ ամեն բաժին ինձ տրամադրելու է ամեն մի աշխատակցի անհատական աշխատանքի ծավալը։

Մարդն իր աշխատանքով պարտավոր է քաղաքին օգտակար լինել, հնարավորություն ենք տալիս մեկ կամ լավագույն դեպքում երկու անգամ, որ իր աշխատաոճը փոխի, վերանայի, իր վրա աշխատի, իսկ եթե չէ, պիտի հասկանա՝ գնալու է, իր փոխարեն մեկ ուրիշն էգալու, որը որակով կաշխատի։ Մեր քաղաքի հոգսերն այնքան շատ են, որ 24 ժամը չի բավականացնի։

Կառուցվածքային փոփոխության պարագայում կլինեն բաժիններ, կմիացվեն, կլինեն բաժիններ, կառանձնանան։

Նման մոտեցում կլինի, ցանկացած ոք, ով եկավ, մտավ այս կառույց, պիտի իմանա, որ անընդհատ աշխատանքի մեջ պիտի լինի, իրավունք չունի պարապուրդի մատնվել, էս մեր չունեցած միջոցների հաշվին չի կարող գալ, աշխատավարձ ստանալ՝ ոչինչ չանելով։

Ես դա չեմ ընդունելու, դա ինձ համար շատ վիրավորական է, ես աշխատող մարդ եմ, չպիտի լինի այնպես, որ որևէ մեկը իմ հետ չկարողանա քայլել։ Տալիս եմ ժամանակ, կուղղվի, կշտկվի, լավ, չի շտկվի, Աստված իր հետ»,-ասաց քաղաքապետը։

Արմիկ Մովսիսյան