Արարատում թունավոր արտանետումներից չարաբաստիկ քաղցկեղը տարածված է․ իշխանություն դառնալով՝ կանխելու ենք այդ հիվանդությունը․ Վահե Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
27.03.2026 | 13:38
Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն
27.03.2026 | 13:28
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:18
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահի` Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա
27.03.2026 | 13:10
Հեթ-տրիկի հեղինակ դարձած Օվեչկինին 13 գոլ է բաժանում պատմական ռեկորդից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:04
Ալեն Սիմոնյանի պահվածքը ՔՊ վարչությունում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:03
Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի սուս մնա, նստի իր տեղը և ավել-պակաս բաներ չխոսա․ ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:02
23-ամյա Այշատի սպանությունից 5 ամիս անց նրան հուղարկավորեցին Հայաստանում 
27.03.2026 | 12:54
Իմ դեմ կազմակերպված էր. Ալեն Սիմոնյանը` հայհոյախառն միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:45
Սլովակիայի վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական ​​դավաճանության կասկածանքով
27.03.2026 | 12:44
Բելառուսի հավաքականը հաղթել է Երևան ժամանելուց առաջ, Կարեն Վարդանյանը նշել է նորամուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 12:34
Նոր Սահմանադրության տեքստը ՔՊ-ում քննարկվել է․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:25
ՔՊ-ն վարչապետ թեկնածու է ընտրում // ՀՀ մտնող գազատարի մի հատվածը կտեղափոխվի․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 12:19
ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Արարատ համայնքի ղեկավարի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վահե Հարությունյանն է

-Պարո՛ն Հարությունյան, նախ՝ ներկայացրեք, թե Արարատ խոշորացված համայնքը ո՞ր գյուղերն ու համայնքներն է ընդգրկում։ Արդյո՞ք Արարատում էլ քաղաքական պայքարը նմանվում է ԱԺ քարոզարշավի բառապաշարին և դաժան մեթոդներին։

-Ընտրապայքարը մինչև այս պահը հանգիստ է Արարատ խոշորացված համայնքում։ Տասնմեկ գյուղում է անցնում ընտրապայքարը՝ Զանգակատուն, Ուրցալանջ, Տիգրանաշեն, Լանջար, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ, Նոյակերտ, Ավշար, ինչպես նաև Արարատ գյուղում և Արարատ քաղաքում։ Մենք հայտ ենք ներկայացրել սահմանամերձ խոշորացված համայնքում իշխանություն դառնալու և պարտավորվում ենք առաջիկա հինգ տարիներին բոլոր խնդիրների լուծումները վերցնել մեր ուսերին։ Ունենք լավ ծրագրեր և գաղափարներ։ Շեշտը դնում ենք սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

-Արդյո՞ք ունեք պետական կառավարման փորձ։ Ձեր մասնագիտական գործունեության մասին պատմեք՝ ի՞նչ մասնագիտական և կառավարման պաշարով եք հավակնում իշխանություն վերցնել Արարատում։

-Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատել եմ Արարատ համայնքում գրեթե բոլոր աշխատատեղերում, որտեղ էլ չեմ աշխատել, տիրապետում եմ այնտեղի խնդիրներին։ Մենք համարելու ենք, որ ցանկացած աշխատակցի իրավունքի ոտնահարումով մեր համայնքի իրավունքն է ոտնահարվել։ Որևէ գործատու չի հանդգնելու ոտնահարել որևէ աշխատակցի իրավունք, ինչին ականատես ենք եղել մինչև հիմա։

-Շուրջ տասնմեկ գյուղեր են միացել Արարատ քաղաքին և խոշորացված համայնք են կազմել։ Սա նշանակում է՝ ոչ միայն քաղաքային խնդիրներ են առաջիկայում լուծման սպասում, այլև գյուղական պրոբլեմների սպեկտորն ավելի մեծ է լինելու։ Ուսումնասիրե՞լ եք՝ տեղերում ինչ խնդիրներ կան և որոնք են գլխավորները։

-Սկսեմ մեր համայնքի ամենավերջին՝ Զանգակատուն գյուղից, ուր կա ոռոգման և խմելու ջրի խնդիր, ասֆալտապատում, գազաֆիկացում են պահանջում։ Կարճ ժամանակում կյանքի ենք կոչելու այդ խնդիրները։ Լանջառ գյուղում մեր հանդիպմանը գյուղի կանայք բողոքում էին, որ շտապօգնության մեքենան մինչև հասնում է դեպքի վայր, արդեն ուշ է լինում, հրդեհաշիջող մեքենան մինչև հասնում է դեպքի վայր, հրդեհը մարված է լինում։ Սուրենավան և Արմաշ համայնքները որոշ գործարանների ազդակիր համայնքներ պիտի համարվեին, բայց արի ու տես, որ այդ համայնքներից ընդամենը մի քանի մարդ է հանդգնել դուրս գալ ռեժիմի դեմ և բարձրաձայնել այդ խնդիրները։ Գյուղերի բնակիչները պետք է օգտվեն առողջապահական փաթեթներից՝ վեց կամ երեք ամիսը մեկ առողջապահական ստուգումներ անցնեն։ Համայնքում շատ է տարածված չարաբաստիկ քաղցկեղ հիվանդությունը։ Իշխանություն դառնալու պարագայում անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք հիվանդությունները և բուժենք։

-Ո՞րն է քաղցկեղի առաջացման աղբյուրը Արարատ համայքում։

-Աղբյուրը մեր գործարանների թունավոր արտանետումներն են։ Ունենք մի քանի հսկայական գործարան, որոնք իրենց արտանետումներով փչացնում են մեր համայնքի ժողովրդի առողջությունը, և մինչև այս պահը մեր ժողովրդի համար փակուղային հարց է եղել դա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան