Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցում կայացել է միջոցառում՝ նվիրված Ալ․ Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին

Լուրեր

22.04.2026 | 14:20
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել
22.04.2026 | 14:13
Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում է․ Արցախի Միություն
22.04.2026 | 14:08
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգը
22.04.2026 | 14:05
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 13:58
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
22.04.2026 | 13:50
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն այժմ լավ ընկերներ են. Ուիթկոֆ
22.04.2026 | 13:42
Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հյուրընկալելու խնդրանքով
22.04.2026 | 13:34
Քննարկվել են Կոտայքի մի շարք հուշարձանների ամրակայման, վերականգնման և պահպանության հարցեր
22.04.2026 | 13:27
Սամվել Կարապետյանի ուժը ԿԸՀ-ում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ
22.04.2026 | 13:16
Իրանն Իսրայելին մեղադրել է Թեհրանի և Բաքվի միջև թշնամանք հրահրելու փորձի մեջ
22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
22.04.2026 | 12:52
«Չելսին» 1912 թ․ անհաջող շարքն է կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 12:44
Lufthansa-ն 20,000 չվերթ է չեղարկում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին ավիավառելիքի գների կրկնապատկման պատճառով
Բոլորը

Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում կայացել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Քլինգեն» երգչախմբի և Մշակութային ասոցիացիայի և դրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո:

Հոբելյանական միջոցառման բանախոսներն էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և բազմակողմանի երաժշտական գործիչ Սիփան Օլահը:

Մարինե Օթարյանը հանդես է եկել Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության, իսկ Սիփան Օլահը՝ Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին դասախոսություններով։

Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը շնորհակալագիր է հանձնել Ս. Օլահին կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հյուրերին` ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը Միացյալ Թագավորությունում հայկական հարուստ երաժշտական մշակույթի, ավանդույթների ներկայացման ու տարածման գործում:

Համերգային բաժնում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, «Քլինգեն» երգչախմբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սիփան Օլահ) կատարմամբ հնչել են երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ելույթ են ունեցել Տաթևիկ Աշուրյանը (սոպրանո, Գերմանիա) և Հայարփի Եղիկյանը (սոպրանո, ՄԹ), դաշնակահար Մարիա Փալազյանը (Լիբանան), հոբոյահար Հակոբ Մուրադյանը (ՄԹ), «Քլինգեն» լարային քառյակը՝ ջութակահարներ Պաուլա Գորբանովան (Լիտվա) և Մալենա Ջիմենոն (Իսպանիա), ալտահար Ադրիան Տիերասեկան (Իսպանիա) և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը (ՄԹ), իսկ Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը կատարել է Ա. Բաբաջանյանի երգերը:

Համերգ-դասախոսությանը ներկա գտնվող աշխարհահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանը մասնագիտական կարծիք է հայտնել և բարձր գնահատել երաժիշտների պրոֆեսիոնալիզմը, բանախոսների հետաքրքիր ու բովանդակալի ելույթները: Միջոցառմանը ներկա էին ՄԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Սրբազան Հովակիմ Մանուկյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Բաղդասարյանը, Հայկական համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը, ՀՀ դեսպանատան աշխատակազմը, բրիտանացի և օտարերկրյա այլ հյուրեր:

Նշենք, որ հայ մեծանուն կոմպոզիտորներ Ա. Սպենդիարյանի 150 և Ա. Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված նախագծի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որի նպատակը արտերկրում հայ կոմպոզիտորների արվեստը հանրահռչակելն է:

Հիշեցնենք նաև, որ այս ծրագրի առաջին միջոցառումը ս.թ. հոկտեմբերի 16-ին կայացել էր Լոնդոնում, երկրորդը՝ նոյեմբերի 5-7-ը Վիեննայում: