Ուկրաինան կրկին զգուշացրել է ռուսական զորքերի հնարավոր ներխուժման մասին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին Կիևը նախազգուշացրել է Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վատագույն սցենարի դեպքում Ռուսաստանը կարող է փորձել խաթարել անվտանգության ճարտարապետությունը, որը ստեղծվել է Եվրոպայում սառը պատերազմից հետո և ուժով փակել սահմանները, ինչպես դա արեց 2008 թվականին Վրաստանում և 2014 թվականին, երբ գրավեց Ղրիմը և պատերազմ սկսեց Դոնբասում»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված են, ենթադրաբար, 115 հազար ռուս զինվորականներ։ Դրանից մի քանի օր առաջ Ուկրաինայում խոսում էին 92 հազար ռուս զինվորականի մասին։ DW-ն նշում է, որ այս տվյալներն անկախ փորձաքննության չեն ենթարկվել։

«Իրավիճակը շատ մռայլ է»,- Կիևում օնլայն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախարարը։

Նա նշել է, որ ռազմական տեխնիկայի մեծ մասը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին գարնանից, այդ թվում՝ տանկերը, հրետանին ու ինքնաթիռները։ Ուկրաինայի իշխանությունների տվյալների համաձայն՝ Դոնբասի ու Ղրիմի տարածքներում տեղակայված է «բազմաթիվ ռազմական տեխնիկա, որոնք նախատեսված չեն պաշտպանության համար»։

«Օրինակ՝ մենք տեսնում ենք հրթիռային համակարգեր ու ռադիոկապի արգելափակման համար սարքավորումներ»,- հայտնել է Կուլեբան։

Տաթև Ֆռանգյան