ԱՄՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Լուրեր

29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
Բոլորը

Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին ասվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած տեղեկատվության մեջ, գրում է Վրաստանի առաջին ալիքը։

«ԱՄՆ-ը շարունակում է աջակցել 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, ըստ որի՝ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Այս երկրների տարեկան ազգային ծրագիրը նախանշում է դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհի մանրամասները։ Ե՛վ Վրաստանը, և՛ Ուկրաինան արդեն հզոր կարողությունների գործընկերներ են, ինչը մեծացնում է նրանց գործառնական համատեղելիությունը և ուսուցման կարողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ», – ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նույն զեկույցում ասվում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները հավատարիմ են մնում Դաշինքի բաց դռների քաղաքականությանը:

«ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը հնարավորություն է տալիս անդամակցության ուղի ցանկացած եվրոպական երկրի համար, որը կիսում է մեր արժեքները, կատարում է անհրաժեշտ պարտավորություններն ու պատասխանատվությունը: Մենք կվերահաստատենք մեր հավատարմությունը այս քաղաքականությանը հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում», – ասվում է պետդեպարտամենտի կայքէջում հրապարակված տեղեկության մեջ:

Նոյեմբերի 30-ին Ռիգայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։