Թուրքիայի ընդդիմությունը միավորվում է Էրդողանի դեմ․ 6 կուսակցություններ համաձայնագիր են ստորագրելու

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները միավորվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ և պատրաստվում են համաձայնագիր ստորագրել՝ երկրում խորհրդարանական համակարգի վերականգնման համար, գրում է «Ահվալ» գործակալությունը։ 

Նշվում է, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է, նրա գործառույթները սահմանափակելը ևս փաստաթղթի թիրախներից է։ Ըստ համաձայնագրի՝ նախագահի պաշտոնը լինելու է քաղաքականապես անաչառ, և նա չի կարողանալու վերադառնալ ակտիվ քաղաքականություն պաշտոնավարման ժամկետից հետո։ 

Ընդդիմադիր 6 կուսակցությունները, որոնց թվում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը, սկսել էին հանդիպումների շարք՝ քաղաքական սկզբունքները համաձայնեցնելու համար։ Բանակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ըստ սոցհարցումների, սկսեց կորցնել հանրային աջակցությունը 2023 թվականի ընտրություններից առաջ։ 

Ընդդիմադիրները նաև կենտրոնանում են դատական համակարգի անկախության, մեդիայի, ընտրություններն ու քաղաքական կուսակցությունները կարգավորող օրենքների ու այլնի վրա։ 

Հաղորդվում է, որ Ժողովրդահանրապետական, IYI (Լավ), Իսլամիստական, աջակողմյան Դեմոկրատական, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» ու նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցությունների պաշտոնյաները երեքշաբթի կրկին հավաքվելու են՝ վերջնական տեսքի բերելու գործարքը՝ նախքան կուսակցությունների առաջնորդներին ներկայացնելը։ 

Էմմա Չոբանյան