«Մենք մեր առջև չենք դրել իշխանափոխության խնդիր»․ Զարուհի Փոստանջյան

Լուրեր

12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» ակցիայի մեթոդով չի պատկերացնում, նրան հեռացնել պետք է, բայց միայն դա բավարար չէ։

«Միայն Ազգային ժողովը շրջափակելը չպետք է ներառենք, որովհետև միայն Ազգային ժողովով չի պայմանավորված այս համակարգի գործունեությունը և միայն ապրիլի 17-ով չի պայմանավորված։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ այն հեղափոխությունը, որ կարևոր է մեր ազգի համար, ապա այդ շրջափակումները պետք է լինեն բոլոր վայրերում»,- ասում է տիկին Փոստանջյանը։

Իշխանությունը պետք է վերցնի Ազգային շարժումը։ Նա համաձայն չէ Էդմոն Մարուքյանի հետ, որ իշխանափոխության փոխարեն պետք է իշխանությունը վերահսկելու լծակներին տիրապետի ընդդիմությունը։ «Իշխանությունն օրենքից դուրս է, ընդդիմությունն այնտեղ գործ չունի։ Եթե ընդդիմությունը մտնում է այնտեղ, ինքը նույնպես դառնում է օրենքից դուրս։ Այդ նույն Էդմոն Մարուքյանի թիմակիցն ասում է, որ իշխող կուսակցությունը ստացել է 850 հազար ձայն, նրանք չեն ստացել այդ ձայները»,- ասում է ԵԾ ղեկավարը։

Նա չի ասի, թե կոնկրետ երբ է հնարավոր իրականացնել իշխանափոխությունը․ «Մենք մեր առջև չենք դրել իշխանափոխության խնդիր։ Մենք մեր առջև դրել ենք խնդիր՝ ապամոնտաժել այս ապօրինի համակարգը և հիմնադրել նոր համակարգ։ Նույնիսկ եթե այս ընդդիմությունը գա իշխանության, չեմ կարծում որևիցե մի բան փոխվելու է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան