Կիևի օդանավակայանում կեղծ անձնագրերով 5 հայ են հայտնաբերել

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանապահները Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում հայտնաբերել են Հայաստանի հինգ քաղաքացիների, որոնք Ուկրաինայի քաղաքացիների արտասահմանյան անձնագրեր են ներկայացրել՝ կեղծիքի նշաններով: Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 28-ին հայտնում է Պետական սահմանապահ ծառայությունը։

Նշվում է, որ երբ սահմանապահները ստուգում էին Կիև-Բարսելոնա չվերթի ուղևորների փաստաթղթերը, հինգ հայեր ներկայացրել են Ուկրաինայի քաղաքացիների արտասահմանյան անձնագրերը: Փաստաթղթերում հայտնաբերվել են մասնակի կեղծման նշաններ։

Իրավապահները պարզել են, որ երեք մեծահասակ և երկու երեխա Կիև-Թբիլիսի չվերթով Ուկրաինայից դուրս գալու համար հատել են պետական սահմանը Հայաստանի իրական արտասահմանյան անձնագրերով: Բայց սպասասրահում գտնվելուց հետո նրանք ընտրել են մեկ այլ չվերթ, որտեղ փորձել են նստել այլ անձնագրային փաստաթղթերով։

Հայերն Ուկրաինայում կեղծ անձնագրեր ձեռք են բերել անհայտ անձից 10 հազար դոլարով։

Հայաստանի քաղաքացիներն արդեն ենթարկվել են վարչական պատասխանատվության, նրանց արգելել են երեք տարի մուտք գործել Ուկրաինա։