Ադրբեջանի հայատյացությունն աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է․ ՄԻՊ-ը Սան Ֆրանցիսկոյում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը
Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է։ Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյում, ինչի մասին տեղեկացել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի ևԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:
Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով:
Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:
Եկեղեցիում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հարձակումները և ներկայացրին հարձակումների իրենց հայտնի մանրամասները:
Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:
Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։
Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:
Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ»,-նշված է գրառման մեջ։