4 գերեվարվածների մասով միջանկյալ միջոց կկիրառվի. ՄԻԵԴ-ը հերթական անգամ բավարարել է հայ իրավապաշտպանների դիմումը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Եվրադատարանը, բավարարելով հայ իրավապաշտպանների դիմումը, որոշում է կայացրել նոյեմբերի 16-ին գերեվարված 4 հայ զինծառայողների գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ: Այս մասին Factor TV-ին ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Եվրադատարան գանգատ է ներկայացվել ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած և գերեվարված, այնպես էլ նոյեմբերի 16-ին մարտական գործողություննների ժամանակ գերեվարվածների մասով: 4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էին դիմել Արտակ Զեյնալյան-Սիրանույշ Սահակյան փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը: Հարցին, թե ինչ է դա նշանակում, Զեյնալյանը պատասխանեց.

«Կյանքի ապահովման և երաշխավորման համար է դա արվում: Կարծես դա լինի հայցի ապահովման միջոց, այնպիսի գործողություններ կատարելու, որոնք հետագայում հնարավոր չի լինի իրականացնել: Եվրադատարանն ունի կանոն, երբ անհրաժեշտ է հրատապ միջոց կիրառել, մինչև վճռով կլուծվի հարցը: Եթե սպասենք վճռին, ապա հնարավոր է արդեն անիմաստ լինի այդ որոշումը կայացնելը: Նման դեպքերում միջանկյալ միջոց է կիրառվում»:

Արտակ Զեյնալյանը նաև նշեց, որ կան տեսանյութեր, համաձայն որոնց՝ գերեվարվածների թիվը 25-30 է:

Ադրբեջանին հարց է հղվել, արդյոք գերեվարե՞լ են այդ անձանց, նրանց իրավազորութան ներքո՞ են գտնվում, որտե՞ղ են պահվում, ինչպիսի ՞բժշկական միջամտություն է իրականացվել, ի՞նչ բժշկական հետազոտություններ են անցել: Արդյոք հայրենադարձնելու նպատակ ունե՞ն, թե՝ ոչ:

«Այս հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրվել», – ընդգծեց Զեյնալյանը:

 

Սաթենիկ Հայրապետյան