Կհնչեն Մանուել դե Ֆայայի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները
Մշակույթ
27.11.2021 | 12:16Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 4-ին՝ 19։00-ին, սիրով հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ վայելելու Մանուել դե Ֆայայի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։
Համերգի առաջին մասում կհնչեն իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից և «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյան։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։