Էրդողանի կուսակցության փոխնախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-ը ձգտում է Թուրքիայի իշխող ուժին հեռացնել իշխանությունից

Լուրեր

29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե «ԱՄՆ-ը ցանկանում է ԱԶԿ-ին հեռացնել իշխանությունից»՝ տարածաշրջանում իրենց նպատակներին համապատասխան 2023 թվականի ընտրություններին ընդառաջ, գրում է Turkishminute-ը։

ԱԶԿ-ի փոխնախագահ Մեհմեթ Օզհասեքին, որը պատասխանատու է կուսակցության տեղական կազմակերպություններին համար, մասնավորապես, մեկնաբանել է 2023-ի ընտրությունները՝ դրանք անվանելով « Թուրքիայում երբևէ կայացած ընտրությունների մայր»։ Նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ երկրի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները լիրայի ռեկորդային անկումից հետո իշխող ուժից կրկին սկսեցին պահանջել արտահերթ ընտրություններ անցկացնել։

Պնդելով, որ «ամբողջ աշխարհն» ուշադրությամբ հետևում է Թուրքիայի 2023 թվականի ընտրություններին՝ Օզհասեքին ասել է, որ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացահայտ կերպով թիրախավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում»։

«Նա իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր՝ հատուկ կենտրոնանալով Թուրքիայի վրա, քանի որ մենք ձախողել ենք ԱՄՆ-ի բոլոր պլաններն ու դավադրությունները Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է ԱԶԿ փոխնախագահը։

Նա նշել է, թե ԱՄՆ-ն պլաններ ունի իշխող ԱԶԿ-ին տապալել 2023 թվականի ընտրություններում, քանի որ նրանց տեսնում է որպես խոչընդոտ Մերձավոր Արևելքի հետ կապված իր ծրագրերի համար:

Հավելենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունն ու նախագահ էրդողանը լիրայի արժեզրկման համար մեղադրում են «արտաքին ուժերին, որոնք տնտեսական հարձակում են սկսել երկրի դեմ»։

Էմմա Չոբանյան