ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշվեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական կողմն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մեր ակնկալիքները, ինչպես և բոլոր մարդկանց ակնկալիքները, որոնք ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, որպեսզի շուտափույթ գա երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշել է նա։

«Հանդիպումը, ընդհանուր առմամբ, նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացը առաջ մղելու համար, թե ինչպես կարելի է խթանել հետագա կարգավորման գործընթացը երկու երկրների միջև ընդհանրապես: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են հայտարարությունը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին։

Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դեռ կան խնդիրներ, որոնք հայտնի են բոլորին։

«Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, նույնիսկ մարդիկ են զոհվում»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։

Տաթև Ֆռանգյան