Թուրքիայում ոստիկանները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարար կանանց նկատմամբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ Թուրքիայի խոշոր քաղաքներում նախօրեին կանայք դուրս են եկել բողոքի ցույցերի, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Կանայք հավաքվել են Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում և բռնության դեմ ու կառավարության հրաժարականի պահանջով կոչեր հնչեցրել։

Չնայած ոստիկանական շրջափակմանը՝ հարյուրավոր կանայք հավաքվել են Թաքսիմ հրապարակում՝ «Մեր ընդվզումը արական պետության բռնությունների դեմ ոչ թե ավարտվել է, այլ գնալով մեծանում է։ Մեր հույսն ու ուժը մենք ենք» գրությամբ պաստառներով։

Ոստիկական ուժերը շրջափակել են դեպի Իսթիքլալ պողոտա տանող բոլոր ճանապարհները՝ երթը դադարեցնելու համար։ Մինչ կանայք ցանկացել են երթով շարժվել մինչև Գալաթասարայի միջնակարգ դպրոց, ոստիկանները, որոնք բարիկադներ են տեղադրել Շվեդիայի հյուպատոսության դիմաց, թույլ չեն տվել շարժվել առաջ։ Կազմակերպիչ հանձնաժողովը բանակցություններ է սկսել ոստիկանության հետ։

Կանայք փորձել են հետ մղել բարիկադները, արդյունքում ոստիկանները հարձակվել են նրանց վրա՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Բազմաթիվ ցուցարարներ վնասվածքներ են ստացել, իսկ հարձակման տեսանյութերը տարածվել են համացանցում։

Անկարայում էլ ցուցարարները հավաքվել են «Համատեղ պայքար պատերազմների, աղքատության և տղամարդկանց բռնության դեմ» կարգախոսի ներքո։ Նրանք նաև կառավարության հրաժարականի պահանջով կարգախոսներ են հնչեցրել։ Ոստիկական մեքենաները, ջրցաններն ու հատուկ ստորաբաժանումներն իրենց հերթին կենտրոնացել են Անկարայի հայտնի Քուղուլու այգում։ Այստեղ ևս իրավապահները հարձակվել են կանանց վրա։

Դիարբեքիր նահանգում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը, բողոքի ցույցին կրկին միջամտել են ոստիկանները՝ ծեծի ենթարկելով մի խումբ կանանց։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Վանում և Իզմիրում։

Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր էին անցկացվում կառավարության հրաժարականի պահանջով՝ պայմանավորված երկրի տնտեսական ճգնաժամային իրավիճակով։

Էմմա Չոբանյան