Թուրքական լիրայի անկումը պայմանավորված է Էրդողանի իսլամիստական տնտեսական հայացքներով․ նախկին ընդդիմադիր պատգամավոր

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքական լիրայի անկումը պայմանավորված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական տնտեսական հայացքներով։ Նման կարծիք է հայտնել Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (FDD) Թուրքիայի ծրագրերի ավագ տնօրեն, Թուրքիայի խորհրդարանի նախկին ընդդիմադիր պատգամավոր Այքան Էրդեմիրը, գրում է Ահվալ գործակալությունը։

Լրատվամիջոցի հետ զրույցում Էրդեմիրը նշել է, որ լիրայի ազատ անկման պատճառը քաղաքական սխալներն են, որոնք սկսվել են դեռ ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի օրոք, որը էրդողանի փեսան է։

Նախօրեին լիրան դոլարի նկատմամբ իջել էր մինչև 15 տոկոսով՝ հասնելով նոր ռեկորդային նվազագույնի։ Տարեսկզբից թուրքական արժույթը կորցրել է արժեքի գրեթե 45 տոկոսը դոլարի նկատմամբ, մինչդեռ գնաճը երկրում արագացել է՝ հասնելով գրեթե 20 տոկոսի։

Էրդեմիրը նշել է, որ Էրդողանը, որի տոկոսադրույքների իջեցման հրամանի պատճառով լիրան անկում է ապրում, դժվար թե դիմի Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ Թուրքիան տնտեսական կոլապսից փրկելու համար։ Թուրքիայի նախագահը շարունակում է վարել իր անսովոր քաղաքականությունը՝ չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի զգուշացումներին։

Ըստ Էրդեմիրի՝ ԱՄՀ-ի հետ ցանկացած ծրագիր պահանջում է թափանցիկություն, հաշվետվողականություն ու օրենքի գերակայություն, որն Էրդողանը տարիներ շարունակ խաթարել է։

Էմմա Չոբանյան