Ի՞նչ առաջնահերթություններով է առաջնորդվել Բայդենը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցների ցանկը կազմելիս․ մանրամասներ միջոցառման մասին

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Դեկտեմբերի 9-10-ը Միացյալ Նահանգների նախագահը հեռավար ռեժիմով անցկացնելու է «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցության հրավեր է ստացել նաև պաշտոնական Երևանը։ Հայաստանի կողմից հրավերն ընդունելու մասին տեղեկության տարածումից հետո միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը մեզանում ավելի մեծացավ։ Հարկ է նկատել, սակայն, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից գագաթնաժողովի մասնակիցների ընտրությունն ի սկզբանե արժանացել է միջազգային հանրության ուշադրությանը, չհրավիրված երկրները չեն ուշացրել իրենց բացասական գնահատականը ներկայացնել։

Factor.am-ը ներկայացնում է գագաթնաժողովի վերաբերյալ հետաքրքրական մանրամասներ, հրավիրվածների ցանկը և գագաթնաժողովից դուրս մնացածների դժգոհությունները։ Մասնագիտական կարծիքի միջոցով փորձել ենք պարզել, թե ի՞նչ առաջնահերթություններով է առաջնորդվել ԱՄՆ ղեկավարը իր նախաձեռնած գագաթնաժողովի մասնակիցների ցանկը կազմելիս, ի՞նչ է այն տալու մասնակից երկրներին։

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ է նման վերտառութամբ գագաթնաժողով կազմակերպում։ Դրան, ըստ այս պահին եղած պաշտոնական տվյալների, հրավիրված են 110 երկրների կառավարությունների ղեկավարներ, փորձագետներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի մասին տեղեկատվական մասը սկսվում է նախագահ Բայդենի՝ փետրվարին ունեցած ելույթից մի մեջբերմամբ․ «Ժողովրդավարությունն անսպասելի մի բան չէ, մենք պետք է պաշտպանենք այն, պայքարենք դրա համար, ուժեղացնենք այն և նորը դարձնենք»։

Այստեղ նշված է, որ առաջին իսկ օրվանից Բայդեն-Հարիսի վարչակազմը հայտարարել է, որ ժողովրդավարության նորացումը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում էական է՝ մեր ժամանակների աննախադեպ մարտահրավերներին դիմակայելու համար:

«Հանուն ժողովրդավարության» երկօրյա գագաթնաժողովի քննարկումների օրակարգում երեք առանցքային թեմաներ են լինելու՝ ինչպես դիմակայել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ և առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։

Ժողովրդավարության թեմայով քննարկման հրավիրելով աշխարհի առաջնորդներին՝ Բայդենը հայտարարում է՝ հավաքը հնարավորություն կտա լսել մեկմեկու, սովորել միմյանցից, ինչպես նաև ծրագրեր կազմել՝ առկա խնդիրները լուծելու համար։

Մեկ տարի անց էլ նույն այս օրերին, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախագահ Բայդենը կհրավիրի երկրորդ նմանատիպ գագաթնաժողովը՝ կատարված քայլերի արդյունքներն ամփոփելու, հետագա անելիքները որոշելու համար։ Նշվում է, որ երկրորդ հանդիպումը, ի տարբերություն առաջինի, կարող է դեմ առ դեմ անցկացվել։

Ամերիկյան գագաթնաժողովի հրավիրյալների ցանկը և չհրավիրվածների դժգոհությունները

Գագաթնաժողովին մասնակցելու համար Բայդենի վարչակազմը հրավիրել է 110 երկրների։ Դրանց թվում է նաև Հայաստանը։ Մեր հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում ներառված չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Իրանը։ Հրավեր չեն ստացել Ռուսաստանը և Չինաստանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից, Մերձբալթյան երկրներից և Հայաստանից ու Վրաստանից բացի, հրավիրվել են միայն Մոլդովան և Ուկրաինան, չկա ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրներից և ոչ մեկը։

Այս առումով պետք է հիշել Բայդենի՝ այս տարեսկզբի առաջին ելույթները, որտեղ նա նշում էր, որ հաստատակամ է անելու առավելագույնը՝ աշխարհում ժողովրդավարությունն ամրապնդելու համար։

«Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հանդեպ։ Այս ուղերձը ես փոխանցել եմ Ռուսաստանի նախագահին մեր առաջին իսկ հեռախոսազրույցում», – հայտարարել էր նա։

Բայդենի ցուցակը բորբոքել է չհրավիրված գերտերությունների կրքերը։ Դրանք արդեն հրապարակային հայտնել են իրենց դժգոհությունը գագաթնաժողովի վերաբերյալ։ Օրինակ՝ Չինաստանին ոչ այնքան անհանգստացել է գագաթնաժողովին հրավիրված չլինելու փաստը, որքան այն, որ ԱՄՆ վարչակազմը 109 «ժողովրդավարական երկրների» կողքին ներառել է նաև Թայվանը։

Չինաստանի՝ Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չժու Ֆենգլյանը հայտարարել է, որ Թայվանի ընդգրկումը հրավիրյալների ցուցակում «սխալ է», իսկ Պեկինը դեմ է «ԱՄՆ-ի և Չինաստանի Թայվան նահանգի միջև ցանկացած պաշտոնական փոխգործակցության»:

«Այս դիրքորոշումը հստակ է և հետևողական։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» սկզբունքին և երեք համատեղ կոմյունիկեներին»,- ասել է նա:

Ռուսաստանն էլ տարբեր մակարդակներով արդեն հայտարարել է՝ Միացյալ Նահանգների կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն «ունի առճակատման բնույթ»։

«Դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը նոր բաժանարար գծեր ստեղծելու՝ ԱՄՆ-ի փորձն է»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ադրբեջանին ևս անհանգստացրել է այն, որ Միացյալ Նահանգների հրապարակած ցուցակում ներառված չէ։ Օրերս ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը հարց էր ուղղել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյային՝ արդյո՞ք նախապես հրավիրված ցանկը վերջնակա՞ն է, թե՞ այնպիսի երկրների համար, ինչպիսին Ադրբեջանն է, դեռ կա ժամանակ։ Պետքարտուղարության պաշտոնյայի պատասխանն առավել քան խոսուն էր․ նա նշել  էր, որ ԱՄՆ-ը հրավիրում է «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին»։

Հայաստանը ամերիկյան գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու մասին հայտարարեց նոյեմբերի 16-ին

Նոյեմբերի 16-ին պաշտոնական Երևանը Անվտանգության խորհրդի քարտուղար  Արմեն Գրիգորյանի շուրթերով հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին։ Հետաքրքրականն այն է, որ հայտարարությունն արվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի առթիվ հարցազրույցի ընթացքում, երբ Արմեն Գրիգորյանը հայտարարեց Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից ակնկալվող աջակցության մասին և նշեց, որ Հայաստանը նաև գրավոր ընթացակարգ է նախատեսում Ռուսաստանից աջակցություն ստանալու՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։

Ամերիկյան գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասաց․ «Նիկոլ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից Ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր: Վարչապետ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Մենք Ժողովրդավարության գագաթնաժողովն ընկալում ենք որպես ՀՀ ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ գագաթնաժողովը»։

Վրաց վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ը ժողովրդավարության մասին ցանկանում է այստեղ խոսել միայն Վրաստանի և Հայաստանի հետ

Գագաթնաժողովի մասնակիցների ցուցակը խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ժողովրդավարության մասին խոսել հենց այդտեղ ներառված երկրների հետ։ Factor.am-ի հետ զույցում ասաց վրաց քաղաքագետ, «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ Գելա Վասաձեն։

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը ԱՄՆ-ի այն քաղաքականության ցուցանիշներից է, որի մասին ի սկզբանե հայտարարել էր նախագահ Ջո Բայդենը։ Իսկ նրա համար ժողովրդավարությունը զարգացնելը առաջնահերթություններից է»,- նշեց նա։

Անդրադառնալով փաստին, որ Հարավային Կովկասի երկրներից Բայդենի վարչակազմը հրավիրել է Հայաստանին և Վրաստանին, իսկ Թուրքիան և Ադրբեջանը հրավիրվածների ցանկում չկան, Գելա Վասաձեն նշեց, որ դա ուղերձ է առ այն, որ ԱՄՆ-ը ժողովրդավարության մասին ցանկանում է այստեղ խոսել միայն Վրաստանի և Հայաստանի հետ։

«Իհարկե, Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտները չեն աշխատում, բայց վերջինիս չհրավիրելու այլ պատճառներ էլ կան․ հիմա Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շատ լուրջ խնդիրներ կան, դրա համար էլ ամերիկացիները որոշել են թուրքերին գագաթնաժողովին չհրավիրել»,- կարծիք հայտնեց նա։

Հարցին՝ ի՞նչ կարող է գագաթնաժողովը տալ Հայաստանի և Վրաստանի նման երկրներին, Գելա Վասաձեն պատասխանեց, որ ԱՄՆ նոր վարչակազմը, գուցե, կարծում է, որ հայերն ու վրացիները կարող են ավելի լավը լինել։

«Թե որքանով է դա հնարավոր, ես չեմ կարող ասել։ Հատկապես ձեր պարագայում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության զարգացումն այս պահին առաջնահերթ հարցերից չէ՝ հասկանալի պատճառներով։ Դժվար է նաև ասել, որ Վրաստանը մեծ թափով կընտրի ժողովրդավարության ճանապարհը»,- նշեց քաղաքագետը։

Նա, միաժամանակ, նկատեց՝ ժողովրդավարության թեմայով նման քննարկման հրավերը և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար «ավանս» է։

«Շատ լուրջ ավանս է։ Հնարավոր է՝ գագաթնաժողովին մասնակցությունն արդեն հնարավորություն ստեղծի երկրներում ժողովրդավարության զարգացման համար։ Բայց, իմ կարծիքով, այն մեծապես կախված է մարդկանցից, որոնք հասկանում են, թե դա ինչ է։ Չեմ խոսի Հայաստանից, բայց Վրաստանի դեպքում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության առկայության պարագայում մենք չունենք պատասխանատու հասարակություն։ Իսկ դրան հասնելուն երկար ճանապարհ կա»,- ասաց վրաց քաղաքագետը։

Թեև Կրեմլը քննադատել է գագաթնաժողովը, սակայն, Գելա Վասաձեի խոսքով, Երևանի մասնակցությունը դրան խնդիրներ չի առաջացնի Մոսկվայի հետ հարաբերություններում։

«Գուցե լինեն ցուցադրական քննադատական ելույթներ ինչ-որ պատգամավորների կողմից՝ ուղղված Հայաստանին, բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի ղեկավար մարմիններին, ապա նրանց հետ կապված խնդիր չի լինի, քանի որ Մոսկվան և Երևանն ունեն շատ լուրջ ինստիտուցիոնալ հարաբերություններ միմյանց հետ»,- ասաց նա։

Ըստ ուկրաինացի վերլուծաբանի՝ գագաթնաժողովը հարթակ կստեղծի ժողովրդավարական վարչակարգերի միասնական դիրքորոշման և ռազմավարության մշակման համար

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի կազմակերպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մեծ ռազմավարության մի մասն է: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ուկրաինական պրիզմա» արտաքին քաղաքականության խորհրդի Հյուսիսային Ամերիկայի ծրագրի տնօրեն Ալեքսանդր Կրաևը։

«Իր նախագահության սկզբում Բայդենն ասաց, որ «Ամերիկան վերադարձել է», իսկ դա նշանակում է, առաջին հերթին, վերադառնալ որպես ժողովրդավարական աշխարհի առաջնորդ։ Դա ամերիկյան «ճակատագրի կանխորոշումն» էր (Manifest destiny)  սերունդների համար, և Բայդենը որոշեց վերադառնալ դրան։ Այս գագաթնաժողովն այդ ռազմավարության անփոխարինելի մասն է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք Ռուսաստանը կամ այլ չհրավիրված երկրներ խնդիրներ կստեղծեն հրավիրված երկրների հետ հարաբերություններում, ըստ Ալեքսանդր Կրաևի՝ գագաթնաժողովը էական տեղաշարժեր չի առաջացնի արդեն իսկ առկա ռազմական կետերում և երկրների միջև եղած տարաձայնություններում։

«Այն պարզապես կխոսի գոյություն ունեցող իրավիճակի մասին, կհայտնի արդեն գոյություն ունեցող ավտոկրատ թշնամիների անունները և հարթակ կստեղծի ժողովրդավարական վարչակարգերի միասնական դիրքորոշման և ռազմավարության մշակման համար»,- ամփոփեց ուկրաինացի վերլուծաբանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան