Կկասեցվի՞ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով վարույթը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Մարտի 1-ի» գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքների քննությունը։

Նախորդ դատական նիստին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու հարցով՝  հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հոկտեմբերի 21-ին կայացրած «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի որոշմանը՝ ընդդեմ ՀՀ-ի և քննության առարկա էր դարձել այն հանգամանքը, թե արդյոք այդ վճռի թարգմանությունը պաշտոնական է, թե ոչ։ 

Այսօր այդ հարցի քննարկումը կրկին շարունակվեց։ Պաշտպանական կողմը կարծում է, որ կատարված թարգմանությունը պաշտոնական չէ, այնինչ դատախազությունը պնդում է, որ այն ստացվել է Արդարադատության նախարարության կողմից և պաշտոնական է։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այն ինչ-որ տեղի է ունեցել այդ օրերին, առաջադրված մեղադրանքի հետ կապ ունի և հաստատված է ՄԻԵԴ-ի վճռով մինչև այս որոշումը։ 

«Մենք սրանով որևէ փաստ հաստատելու ցանկություն չունենք, այլ ասում ենք՝ այն ինչ-որ ժամանակին ԵԴ-ն ճանաչել և արձանագրել էր, որ ցույցերը եղել են խաղաղ, այս որոշմամբ ճանաչել է այդ ընթացքում թույլ տրված 6-րդ հոդվածի խախտումը։ Դատարանն արձանագրել է, որ այս գործընթացում խախտված իրավունքներ են եղել և պետությունը դատարանի մատչելիություն չի ապահովել։

Դա պրոյեկտում ենք այնքանով, որքանով այս գործով տուժողներ կան, որոնց իրավունքները չեն երաշխավորվում և այդ պայմաններում նորից խախտվում են։ Գործով տուժողներ կան, եթե նրանց շահերը չպաշտպանվեցին, իրավական մեխանիզմներին դիմելու չնչին հնարավորություն էլ եղավ և պետությունը չդիմեց, վաղը դրանով էլ է խախտում ճանաչվելու»,- նշեց դատախազ Բաղդասարյանը։

Պաշտպանական կողմի համար, սակայն այս պարզաբանումները բավարար չէին, թեև մեղադրանքի կողմը պնդում էր, որ այդ թարգմանությունը հրապարակված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության կայքում։

Պաշտպանական կողմի համար անհասկանալի էր, թե ինչու է նման միջնորդություն ներկայացվել դատարան, որի հիմքում դրվել է «Հայկական Ժամանակ»-ն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճիռը, համաձայն որի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը դատական ստուգման առարկա երբեք չի դարձել։ 

«Դաախազության կողմից մատնանշված ՄԻԵԴ վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքարկման եռամսյա ժամկետը դեռևս չի սպառվել։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի խախտված իրավունքները որևէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հետ, ինչի հետ փորձ է արվում կապել։ Բացի այդ ՄԻԵԴ վճռի թարգմանությունը ևս պաշտոնական չէ»,- նշեց պաշտպան Հայկ Ալումյանը։

Դատավարական կողմերին լսելուց հետո, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը։

Ռոզա Վարդանյան