Լա Մանշում ներգաղթյալների տեղափոխող նավի խորտակման հետևանքով 27 մարդ է զոհվել

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Առնվազն 27 ներգաղթյալ է զոհվել Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա տեղափոխվելու փորձի ժամանակ։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ սա 2014 թվականից ի վեր ամենախոշոր ողբերգությունն է Լա Մանշում միգրանտների հետ կապված։

BBC-ի տվյալներով՝ Բրիտանիայի միգրացիոն իշխանություններն ափ են հանել ներգաղթյալների մի մասին, որոնց հաջողվել է փոքր նավակներով հասնել ափ։ Ընդհանուր առմամբ, Լա Մանշը հատելու փորձ է ձեռնարկել շուրջ 25 փոքր նավ։

Ֆրանսիական La Voix Du Nord-ի հաղորդմամբ՝ փոխադրամիջոցը կարող էր խորտակվել կոնտեյներային նավի հետ բախման արդյունքում։ Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել։

Լա Մանշն աշխարհի ամենաբանուկ նեղուցն է. ամեն օր դրա միջով անցնում է ավելի քան 500 նավ։ Նավերով Բրիտանիա հասած անօրինական միգրանտների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում եռապատկվել է՝ կազմելով գրեթե 30 հազար մարդ։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առնվազն 10 մարդ է մահացել՝ փորձելով լողալով անցնել Լա Մանշը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ խոստացել է ոչնչացնել մաքսանենգների բիզնեսը, որոնք զբաղվում են մարդկանց անօրինական փոխադրմամբ։

Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ տարեսկզբից ավելի քան 1500 մարդ է ձերբակալվել՝ միգրանտների տեղափոխմանն առնչություն ունենալու կասկածանքով։

Տաթև Ֆռանգյան