Թաիլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Սասիվատ Վոնգսինավատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները, մասնավորապես, առանձնացվեցին զբոսաշրջությունը, հայկական ալկոհոլային խմիքների և ոսկերչական արտադրանքի Թաիլանդ արտահանման հնարավորությունները: Քննարկվեց նաև երկկողմ իրավապայմանագրային հենքի ընդլանման հարցը, այդ թվում՝ զբոսաշրջության և գործարար կապերի խթանման նպատակով մուտքի արտոնագրերի կարգի դյուրացման և օդային ծառայությունների մասին համաձայնագրերը:

Վահե Գևորգյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի և Հարավարևելյան Ասիայի առանցքային դերակատար հանդիսացող և Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարևոր մաս կազմող Թաիլանդի համատեղ բարգավաճման համար առկա են բազմաթիվ հնարավորություններ։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում Թաիլանդի ճանաչմանն ուղված մշակութային միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև՝ միջազգային շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: