Պուտինը պատմել է, թե ինչ զգացողություններ է ունեցել քթային պատվաստանյութի փորձարկումներին մասնակցելիս

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ մասնակցել է կորոնավիրուսի դեմ քթային պատվաստանյութի փորձարկումներին և կիսվել իր զգացողություններով, գրում է Ինտերֆաքսը։

Կառավարության անդամների հետ հանդիպմանը նա ասել է, որ պատվաստումներից վեց ամիս անց իր պաշտպանիչ տիտրերի մակարդակն իջել է։ Նրան խորհուրդ են տվել նորից պատվաստել, ինչն էլ արել է։

«Սկզբում արեցի ներարկման տեսքով, իսկ հաջորդ օրը, Դենիս Յուրիևիչի (Դենիս Լոգունով, Գամալեայի գիտական աշխատանքների կենտրոնի ղեկավարի տեղակալ) հետ զրույցից հետո, ի դեպ՝ անձամբ նա էլ արել է այդ գործընթացի երկրորդ մասը, այն է՝ այդ քթի փոշին»,- շարունակել է նախագահը։

Նա պարզաբանել է, որ դա նույն ներարկիչն է․ «Միայն թե հեղուկի փոխարեն փոշի հավաքեց, խնդրեց երեք հաշվարկից հետո խորը շնչել, փշեց նախ՝ մի կողմից, հետո՝ մյուս կողմից։ Դրանից հետո ես 15 րոպե նստել եմ, ամեն ինչ այդքանով ավարտվեց։ Անկեղծ ասած՝ ոչ մի զգացողություն չեմ ունեցել։ Պարզապես ոչինչ»։

Տաթև Ֆռանգյան