Human Rights Watch-ը դժգոհ է միգրանտների պատճառով Լեհաստանի նկատմամբ ԵՄ-ի մեղմ վերաբերմունքից

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Եվրահանձնաժողովին մեղադրել է Լեհաստանի նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի համար՝ բելառուսա-լեհական սահմանին միգրանտների իրավիճակի հետ կապված, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այն փաստը, որ միգրացիոն ճգնաժամը հրահրվել է Բելառուսի կողմից, չի ազատում Լեհաստանին և եվրոպական կառույցներին իրենց իրավապաշտպան պարտավորություններից, Բրյուսելը պետք է համոզի Վարշավային՝ առաջնահերթություն դարձնել մարդկային կյանքերի պաշտպանությունը, հայտարարել է HRW-ը։

Իրավապաշտպանները կարծում են, որ ոչ միայն Բելառուսը, այլև Լեհաստանը ցինիկաբար օգտագործում է միգրանտների ճգնաժամն իր նպատակների համար. և՛ Մինսկը, և՛ Վարշավան դիմել են թվային լրատվամիջոցների, ինչպիսին է Twitter-ը, որպեսզի հաղորդագրություններ տարածեն անվտանգության ուժերի կողմից միգրանտների դեմ ենթադրյալ հարձակումների մասին։

Իրավապաշտպանները երկու երկրների քաղաքական առաջնորդներին մեղադրում են ԶԼՄ-ների միջոցով քարոզչության հետ սահմանակից նպատակներին հասնելու համար:

HRW-ի հայտարարության մեջ նշվում է, որ Եվրահանձնաժողովը դեռևս հրապարակավ չի մեկնաբանել Բելառուսի հետ սահմանին Լեհաստանի կոշտ գործողությունները և չի պահանջել վերացնել սահմանամերձ տարածքներ լրատվամիջոցների ու մարդասիրական կազմակերպությունների մուտքի արգելքը։

Լեհաստանի սահմանային ծառայության կողմից միգրանտների արտաքսումը խախտում է ԵՄ-ում ամրագրված ապաստանի իրավունքը և Լեհաստանի և Եվրոպայի իրավունքի նորմերը, նրանց համար ստեղծում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններ, ընդգծել է HRW-ն։

Տաթև Ֆռանգյան