Կանգնիր Արցախի կողքին. դեկտեմբերի 10-ին կանցկացվի հեռուստամարաթոն

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանը նշել է, որ դեկտեմբերի 10-ը պատահական չէ ընտրված:

«Դեկտեմբերի 10-ը հատկանշական է այն առումով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է ԼՂ-ի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը՝ 15 տարի անց, ընդունվել է մեր Սահմանադրությունը: Այդ օրը նաև Մարդու իրավունքների պաշտպանության օրն է»,-ասել է Էմմա Պետրոսյանը:

Հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Արցախի խաթարված սոցիալ-տնտեսական իրականության վերականգնմանը: Այդ համատեքստում անցկացվող մարաթոնի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը հատկացվելու է Արցախի զարգացմանն ուղղված բիզնես և ստարտափ գաղափարների աջակցմանը:

Էմմա Պետրոսյանը նշել է, որ աշխատանքները թափանցիկ իրականացնելու համար հիմնադրամի կողմից ստեղծվել է ahimnadram.com հարթակը, որտեղ էլ տեղադրվում են պոտենցիալ ֆինանսավորվող ծրագրերը: Արդեն ամենատարբեր ուղղություններին առնչվող 11 ծրագիր տեղադրվել է:

«Կան և՛ մասնավոր, և՛ պետական ծրագրեր: Ունենք ծրագիր, որը կարգավորում է մեկ ընտանիքի զբաղվածության հարցը: Կա, որ նախատեսված է իրագործել մեկ համայնքի մասշտաբով: Ունենք նաև ծրագիր, որն Արցախի ամբողջ մասշտաբով է. oրինակ, մոդուլ տների կառուցման ծրագիրը: Նախապատվությունը տալիս ենք IT ոլորտին վերաբերող ծրագրերին, սակայն ընդունվում են նաև գյուղատնտետսության, կրթության և այլ ոլորտներին առնչվող ծրագրեր, որոնք նպաստելու են Արցախի զարգացմանը»,-ասել է Էմմա Պետրոսյանը:

Մարաթոնի հեռարձակումը լինելու է տարբեր հեռուստաընկերություններով՝ 4-5 ժամ տևողությամբ: