ՅՈւՆԻՍԵՖ-ն ու Սյունիքի Տեղ համայնքը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լուրեր

19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:05
Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:52
Այլ ելույթներ՝ գաղջից, կսկիծից ու ցասումից չկա՞ն․ Ավինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:41
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին
19.11.2024 | 18:32
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:23
Պարոն Իսկանդարյան, «калькулятор»-ը հանեք, հաշվենք․ Ավինյանը տրանսպորտի վճարների մուտքերն է հաշվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:15
Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:08
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ ATACMS հրթիռներով հարվածել է Ռուսաստանին
19.11.2024 | 18:00
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևան է գալիս, Կիևն արևմտյան հրթիռներով առաջին հարվածներն է հասցրել ՌԴ-ին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 17:51
Հաջորդ ընտրություններին մարդիկ պետք է հիշեն, թե այս թանկացումը իրենց ով է նվիրել․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Սյունիքի մարզի Տեղ խոշորաված համայնքի ղեկավար Դավիթ Գուլունցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառության երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։

«Սյունիքի երեխաներն այսօր կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար աջակցություն և հանձնառություն է հարկավոր։ Մանուկ հասակում հանուն երեխաների զարգացման ներդրումներ անել՝ նշանակում է ներդրումներ անել Սյունիքի ապագայի համար, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է և կարող է նպաստել այս գեղեցիկ մարզի բարգավաճմանն ու զարգացմանը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Այլ խնդիրներին զուգահեռ, այս երկու բնակավայրերի երեխաները զրկված են վաղ ուսումնառության հնարավորությունից, ինչը խոչընդոտում է նրանց (կրթական) զարգացմանը և դպրոցական կյանքին պատշաճ պատրաստվելուն: 2022 թվականին նոր կենտրոններում զբաղվածություն կունենան համայնքի կանայք, իսկ կենտրոններ հաճախող երեքից վեց տարեկան երեխաները ուրախությամբ կսովորեն և կզարգանան:

Առաջիկա 12 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու բնակավայրերի հետ միասին վերանորոգման աշխատանքներ կիրականացնի, հոգալով կենտրոնների հիմնման ծախսերը, կկահավորի դրանք, կտրամադրի անհրաժեշտ խաղալիքներն ու ուսումնական նյութերը, ինչպես նաև վաղ ուսումնառության թեմայով վերապատրաստում կանցկացնի բնակավայրերի մի խումբ կանանց համար: Տեղի մանկապարտեզի դաստիարակները ևս օգուտներ կքաղեն դասընթացներից՝ ծանոթանալով նաև մեթոդոլոգիակական նյութերին: Ծրագիրը կիրականացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ կրթական ոլորտում պետական քաղաքականությանը համահունչ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ ուսումնառության այլընտրանքային մոդելն առաջին անգամ փորձարկվել է Սյունիքի մարզում 2016-2017 թվականներին: Կենտրոնները հիմնվել էին Բնունիսում, Բարձրավանում, Տարոնիկում, Թասիկում, Ալվանքում, Նռնաձորում, Հացավանում և Եղվարդում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոդելավորել, գնահատել և ծախսագրել է պիլոտային նախաձեռնությունը: Արդյունքում՝ ՀՀ կառավարությունը ներդրումներ կատարեց հօգուտ վաղ ուսումնառության ծառայությունների կազմակերպման այս մոդելի՝ երկրի այլ, սակավաթիվ բնակչություն ունեցող հեռավոր անկյուններում:

Վաղ ուսումնառության կենտրոնների հիմնումը Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում, ինչպես նաև Գորիսի խոշորացված համայնքի Հարթաշեն բնակավայրում հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ որպես «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ»՝ Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների և երեխաների դերի հզորացում ծրագիրի մաս: