Հույս ունենք, որ սփյուռքահայ և հայաստանյան գործարար և հասարակական շրջանակները ձեռք կմեկնեն «Ժամանակ»-ին․ ՀԺՄ-ն՝ Ստամբուլի հայկական օրաթերթի հնարավոր փակման մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խորապես անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիվ հրապարակված խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցված այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ․ տեղեկացնում են Հայաստանի ժուռնալիստների միությունից։

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ. սա խորապես անհանգստացնող երևույթ է աշխարհի հայկական բոլոր զանգվածային լրատվամիջոցների գործունեության համար:

Արագորեն փոփոխվող մեր աշխարհում շատ են ժամանակավոր դժվարություններն ու մարտահրավերները, այս պահին՝ հատկապես Քովիդ-19-ի համաճարակով պայմանավորված:

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրականից տեղեկանում ենք նաև, որ ստամբուլահայերի շրջանում կան նաև ներքին բարդ իրավիճակներ, սակայն թե՛ վերը նշվածը, թե՛ այս հանգամանքը ժամանակավոր դժվարություններ են և չպետք է հայ իրականությունից գողանան մի մշտական արժեք, ինչպիսին «Ժամանակ» օրաթերթն է, որը, անշուշտ, չի ավարտել գնահատելի իր առաքելությունը սփյուռքահայ հասարակության շրջանում:

Հույս ունենք, որ սփյուռքահայ և հայաստանյան գործարար, հասարակական, բարեգործական շրջանակները ձեռք կմեկնեն և կաջակցեն «Ժամանակ» օրաթերթին՝ հաղթահարելու այս դժվարությունները: Անբեկանելի է այն, որ օրաթերթի շարունակականությունն ու հարատևությունը պետք է երաշխավորվի աշխարհով մեկ սփռված հայության հասարակական կարծիքի առողջ և համակողմանի ձևավորման տեսանկյունից:

Ավելորդ չէ նշել, որ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, և ՀԺՄ-ն իր գործընկերային համերաշխությունն է հայտնում խմբագրին ու հույս հայտնում, որ ստեղծված խնդիրը շուտով իր լուծումը կստանա՝ հօգուտ օրաթերթի հետագա գործունեության: