Նուրսուլթան Նազարբաևը որոշել է հրաժարական տալ Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահի պաշտոնից

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է հրաժարական տալ իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահի պաշտոնից՝ այդ պարտականությունը հանձնելով նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Այս մասին այսօր Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Ուկիբայի՝ Նազարբաևը կմնա «Նուր Օթան»-ի ղեկավար մինչև համագումարը, որը, ըստ կանոնադրության, իրավասու է որոշում կայացնել կուսակցության նախագահի ընտրության և պաշտոնանկության մասին։ Այդոս Ուկիբայը նաև ընդգծել է, որ Նազարբաևը կմնա որպես «Էլբասի»՝ ազգի առաջնորդ։

«Նուր Օթան»-ը (թարգմանաբար՝ «Հայրենիքի լույս») Ղազախստանի ամենամեծ կուսակցությունն է, որը հիմնադրվել է 1999 թվականին Նազարբաևի նախաձեռնությամբ՝ որպես «Օթան» կուսակցություն։ Այս ամբողջ ընթացքում նա եղել է կուսակցության ղեկավարը։

Նուրսուլթան Նազարբաևը, որն այս տարի դարձավ 81 տարեկան, Ղազախստանը ղեկավարել է մոտ 30 տարի։ 2019 թվականի մարտին Նազարբաևը, որը Սահմանադրությամբ ստացել է «Էլբասի» կարգավիճակ, հրաժարական է տվել պետության ղեկավարի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է Ղազախստանի ազդեցիկ պետական կառույցի՝ Անվտանգության խորհրդի նախագահի և «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները։

Տաթև Ֆռանգյան