Մոսկվան ավելի շատ լծակներ ունի, քան ԵՄ-ն. Բրյուսելը հրադադար է պահանջում, բայց այդ հարցով բանակցում են ռուսները․ Ամանդա Փոլը՝ Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

Նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Նա հեռախոսազրույցներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի նախաձեռնության, Փաշինյան-Ալիև դեկտեմբերյան հանդիպումից ակնկալիքների, մեր տարածաշրջանում Եվրամիության քաղաքականության մասին Factor.am-ը զրուցել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլի հետ։

– Տիկի՛ն Փոլ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել են Բրյուսելում հանդիպելու իր առաջարկը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով է Եվրախորհրդի ղեկավարը նախաձեռնում այդ հանդիպումը։

-Շառլ Միշելը սիրում է ներգրավվել արտաքին քաղաքականության հարցերում։ Նա շատ է աջակցում ԵՄ-ի՝ ավելի ակտիվ և արդյունավետ աշխարհաքաղաքական դերակատար լինելու գաղափարի իրականացմանը։ Նա նաև սիրում է իրեն դիտարկել որպես ճգնաժամային կառավարիչ և խնդիրներ լուծող մեկը: Այս տարվա սկզբին նա ներքաշվեց Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի մեջ, որն իր գագաթնակետին հասավ, այսպես կոչված, «Միշելի պլանով»: Ուստի զարմանալի չէ, որ օգտվում է Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի ներկայությունից՝ մի սենյակում նրանց զրույցը կազմակերպելով: Իհարկե, Միշելը (և ԵՄ-ն ընդհանրապես) անհանգստացած է վերջին ռազմական բախմամբ և լարվածության աճով, ներառյալ՝ կորուստներով: Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակորեն ղեկավարում է բանակցությունները, ԵՄ-ն նույնպես ցանկանում է դեր խաղալ՝ օգնել հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորմանը և կայուն խաղաղությանը:

– Ձեր կարծիքով՝ ո՞ր հարցերը կարող են առաջնահերթ լինել Եվրամիության համար։

-ԵՄ-ի համար առաջնահերթ խնդիր է տարածաշրջանում կայունության հասնելը և ավելի շատ բախումներից ու մարդկային (ներառյալ՝ քաղաքացիական անձանց) կորուստներից խուսափելը: ԵՄ-ն կցանկանար տեսնել քաղաքական կարգավորումը հնարավորինս արագ։

Խոսակցություններ կային, որ Ռուսաստանը Ալիև-Փաշինյան հանդիպումը նախաձեռնելու է նոյեմբերին, բայց մենք տեսնում ենք, որ հանդիպումը լինելու է ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Ի՞նչ է դա նշանակում։ Դուք տեսնո՞ւմ եք ԵՄ-ի աճող հետաքրքրությունն այս տարածաշրջանի, մեր խնդիրների նկատմամբ։

-Իրոք, թվում էր, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի առաջին տարելիցի առիթով նախատեսված է հանդիպում Մոսկվայում։ Այն հետագայում հետաձգվեց՝ ԶԼՄ-ներում շահարկվումների պատճառով: Թեև երբեք չենք կարող ասել երբեք, բայց քիչ հավանական է, որ Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում որևէ փաստաթուղթ կստորագրեն՝ սահմանազատման և սահմանագծման կամ որևէ այլ հարցի վերաբերյալ։ Գործընթացն ավելի շատ ռուսների վերահսկողության տակ է։ Մոսկվան ավելի շատ լծակներ ունի, քան ԵՄ-ն. օրինակ, այսպես ասեմ՝ ԵՄ-ն հրադադար է պահանջում, բայց հրադադարի մասին փաստացի բանակցում են ռուսները։ Սա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, և դա տեղի է ունեցել նաև 2020 թվականի նոյեմբերին։ Տարածաշրջանը հետաքրքրում է ԵՄ-ին, և ԵՄ-ն երկար տարիներ ակտիվ է և ներգրավված է տարածաշրջանում: Այն ԵՄ-ի Արևելյան գործընկերության նախաձեռնության մի մասն է, ԵՄ-ն Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների ամենամեծ առևտրային գործընկերն է։  Հարավային Կովկասը համարվում է առանցքային տարածաշրջան ԵՄ-ի ռազմավարության մեջ: Ավելին, ԵՄ-ին ձեռնտու է ունենալ կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս և օգնել, որ այն ավելի դիմացկուն դառնա տարբեր տեսակի սպառնալիքների նկատմամբ, քանի որ տարածաշրջանում անկայունությունը կարող է ազդել նաև ԵՄ-ի վրա:

-Ձեր տպավորությամբ՝ ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է ԵՄ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

-44-օրյա պատերազմի ժամանակ ԵՄ-ն կողքից էր հետևում: Այս օրերին նա իր համար ավելի մեծ դերակատարում է փնտրում այստեղ՝ հետկոնֆլիկտային վերակառուցմանը, վերականգնմանը, խաղաղաշինական ծրագրերի և վստահության ամրապնդման համար իմաստալից միջոցների ստեղծմանն աջակցելու միջոցով: Արևմտյան Բալկաններում իր փորձի շնորհիվ ԵՄ-ն լավ դիրք ունի այս ոլորտներում օգնելու հարցում: ԵՄ-ն կցանկանար տեսնել քաղաքական կարգավորման համաձայնեցվածությունն ավելի արագ, և շարունակում է աջակցել Մինսկի խմբի ջանքերին։ Սակայն տեղում իրավիճակի փոփոխությամբ Մինսկի խմբի աշխատանքն է փոխվել։ Այն պետք է հանդես գա նոր գաղափարներով և առաջարկներով, որոնք հաշվի կառնեն նոր ստատուս քվոն, սակայն մինչ այժմ ես նման նոր գաղափարներ չեմ տեսել։

Հռիփսիմե Հովհաննիսյան