Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին ու կիրառել «ճանապարհային ոզնի»․ բերման է ենթարկվել 6 անձ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Նոյեմբերի լույս 23-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ նկատել են առանց համարանիշերի «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդները, չենթարկվելով պարեկների «Կանգ առ» պահանջին, մեքենաներով փախել են. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարեկային կարգախմբերը հետապնդել են, փորձել հարկադրաբար կանգնեցնել նրանց՝ անգամ կիրառելով «ճանապարհային ոզնի», ինչի հետևանքով ծակվել է «BMW»-ի անվադողը։ Կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հետապնդումը շարունակվել է։

«BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդները, դուրս գալով մայրաքաղաքից, ընթացել են Աբովյան քաղաքի ուղղությամբ։ Այնուհետև «BMW»-ն մտել է Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոտնակ, իսկ «Տոյոտայի» վարորդը մեքենան կայանել է հյուրանոցի հարևանությամբ։ Պարեկների հմուտ գործողությունների շնորհիվ հյուրանոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 6 անձ։ Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածներից 28-ամյա երիտասարդը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։