Թուրքիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է «3+3» ձևաչափի ստեղծմանը

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանն աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ Կովկասում խաղաղության և համագործակցության ապահովման համար «3+3» ձևաչափի ստեղծմանը։ Այս մասին ասվում է Անկարայում Իրանի դեսպան Մուհհամեդ Ֆերազմենդի՝ «Անադոլու» գործակալությունում հրապարակված հոդվածում։

Դիվանագետը հիշեցրել է, որ Իրանը շփումներ ունի տարածաշրջանի երկրների հետ «3+3» ձևաչափի հարցով, որում ընդգրկվելու են Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։

««3+3» ձևաչափը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին, այն է՝ տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների կողմից, հակամարտությունների գոտիների նվազեցումը, համագործակցության զարգացումը և ուժեղ տարածաշրջանի ստեղծման նպատակը՝ տարածաշրջանի երկրների հնարավորությունների ու կարողությունների սիներգիայի միջոցով»,- ասել է դեսպանը։

Նա նաև հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի ԱԳ փոխնախարարը շփումներ է ունեցել Բաքվում, Երևանում, Անկարայում ու Մոսկվայում։
«Տարածաշրջանի երկրները՝ Վրաստանից բացի, ընդունել են այս նախաձեռնությունը։ «3+3» կամ «3+2» նախաձեռնության իրագործման համար կա հավաքական կամք, ընդհանուր շահեր և բարձր մակարդակի փոխըմբռնում։ 30-ամյա հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումը, զարգացման, առևտրի, ներդրումների ու անխոչընդոտ հաղորդակցությունների հնարավորության առաջացումը Հարավային Կովկասում օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին։ Այս նախաձեռնության հիմնական առավելությունն այն է, որ տարածաշրջանի ոչ մի երկիր անտեսված չէ»,- ասել է Իրանի դեսպանը։

Նա նաև հիշեցրել է երեք հարևան պետությունների՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի հաջող փորձը Սիրիայում լարվածության և արյունահեղության դադարեցման գործում։

Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած տարածաշրջանի երկրները միավորող «3+3» ձևաչափի ստեղծման ակտիվ աջակիցներից է նաև Ռուսաստանը։ Վրաստանը պաշտոնապես մերժել է այս առաջարկը, Հայաստանը ևս այս նախաձեռնությանը միանալու համաձայնություն չի տվել։

Էմմա Չոբանյան