Թրամփի կողմնակիցները դատարան են կանչվել Կապիտոլիումի վրա գրոհի գործով․ Politico

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հետաքննության հանձնաժողովը դատարան է կանչել Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին և ԱՄՆ 45-րդ նախագահի մյուս կողմնակիցներին։ Այս մասին այսօր հայտնել է Politico-ն։

Նրա խոսքով՝ այս տարվա հունվարին Ռոջեր Սթոունը ելույթ է ունեցել Թրամփի կողմնակիցների առջև՝ կոչ անելով հրաժարվել ընտրությունների արդյունքներից։ Նախկինում Թրամփի նախկին խորհրդականը մեղադրվում էր 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու սուտ մեղադրանքների տարածմանն ակտիվորեն մասնակցելու մեջ։ Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 17-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Ռոջեր Սթոունի և նրա կնոջ՝ Նիդիա Սթոունի դեմ՝ 2 միլիոն դոլարի չափով հարկերից խուսափելու մեղադրանքով։

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի պաշտոնյաները, որոնք հետաքննում էին 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, Սթոունին մեղադրել են WikiLeaks-ից հաքերների կողմից գողացված նյութեր ձեռք բերելու մեջ, որոնք կարող էին վնասել Թրամփի նախընտրական մրցակից Հիլարի Քլինթոնին: Անցած դեկտեմբերին Սթոունին ներում էր շնորհվել Թրամփի հրամանագրով։

Կոմիտեն պահանջել է, որ ծանուցումը ստացած մարդկանց մինչև դեկտեմբերի 6-ը տրամադրեն հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման հետ կապված բոլոր փաստաթղթերը։

«Հանձնաժողովը տեղեկություն է խնդրում դեպի Կապիտոլիում հանրահավաքների և հետագա երթերի մասին <…>: Մենք պետք է իմանանք, թե ով է կազմակերպել, պլանավորել, վճարել և ստացել այդ միջոցառման հետ կապված միջոցները, ինչպես նաև այն, թե կազմակերպիչներն ինչ կապեր են ունեցել Սպիտակ տանը և Կոնգրեսում պաշտոնյաների հետ»,- ասել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Բենի Թոմսոնը։

Ցուցմունքներ տալու օր է նշանակվել հաջորդ շաբաթ։ Պարբերականի տեղեկություններով՝ մի շարք դատական ակտեր կապված են հունվարի 5-ի և 6-ի հանրահավաքների, ինչպես նաև դեպի Կապիտոլիում երթի ֆինանսավորման և կազմակերպման հետ։ Բացի Սթոունից՝ ծանուցումներ են ուղարկվել Թրամփի խոսնակ Թեյլոր Բուդովիչին, ռադիոհաղորդավար Ալեքս Ջոնսին և հանրահավաքը հրահրողներ Դասթին Սթոքթոնին և Ջենիֆեր Լոուրենսին:

Տաթև Ֆռանգյան