Նախագահը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ

Լուրեր

18.03.2026 | 17:47
Սենեգալն Աֆրիկայի գավաթից զրկվելու որոշումը կբողոքարկի CAS-ում
18.03.2026 | 17:38
Իրանը հայտնում է աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրում համալիրի վնասման մասին
18.03.2026 | 17:32
Հայաստանի և Իրանի շախմատիստները կմրցեն Երևանում
18.03.2026 | 17:21
Վլադիմիր Գասպարյանի որդին չի կարող լքել ՀՀ-ն․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
18.03.2026 | 17:21
Եվրահանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կայցելի՝ ամրապնդելու ԵՄ-ՀՀ գործընկերությունը
18.03.2026 | 17:18
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում
18.03.2026 | 17:10
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Սորբոն Նուվել համալսարանում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
18.03.2026 | 17:04
Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
18.03.2026 | 17:00
NBA-ի նախորդ եզրափակիչի մասնակիցն անընդմեջ պարտությունների հակառեկորդ է գրանցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 16:48
Սաուդյան Արաբիան ԱԹՍ է խոցել Ռիադում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների մոտ
18.03.2026 | 16:39
Միրզոյանը Մասկատում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
18.03.2026 | 16:28
Ադրբեջանից Իրան է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը
18.03.2026 | 16:19
Կրեմլը «խստորեն դատապարտել է» Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը
18.03.2026 | 16:10
Միրզոյանը հանդիպել է Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարի հետ
18.03.2026 | 16:00
Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման․ HSBC բանկի վրա ավազակային հարձակման գործով դատավճիռը մտել է ուժի մեջ
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին Սուրբ Աթոռում ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ ամեն անգամ իր այցերը բարեկամ Վատիկան ուղեկցվում են երկուստեք մեծ խորհուրդ ունեցող իրադարձություններով։ Դրանցից մեկը` Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը Վատիկանում, Նախագահի համոզմամբ, մեկ անգամ ևս հաստատում և ապացուցում է Հայաստանի հոգևոր կապը Սուրբ Աթոռի հետ: Հանրապետության Նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնելու և խորացնելու հոգևոր և մշակութային կապերը Վատիկանի հետ՝ խարսխված նույնակունք քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի գործունեությունը, որի շնորհիվ նաև, Նախագահի գնահատմամբ, նորովի ամրապնդվեց Վատիկանի դերը միջազգային ասպարեզում՝ որպես խաղաղության հաստատման, հանդուրժողականության, փոխըմբռնման և մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պետքարտուղար Պարոլինը կշարունակի իր հոգածության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: