ՀՔԱՎ-ը միացել է Ռուսաստանի երկու ամենահին իրավապաշտպան կազմակերպությունները փակելու՝ ռուսական իշխանությունների մտադրության դեմ կոչին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՔԱՎ-ը միացել է ԵԱՀԿ տարածաշրջանի իրավապաշտպան և այլ կազմակերպությունների կոչին՝ Ռուսաստանի երկու ամենահին իրավապաշտպան կազմակերպությունները փակելու՝ ռուսական իշխանությունների մտադրության հարցով․ տեղեկացնում են ՀՔԱՎ գրասենյակից։

2021 թ․ նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Միջազգային «Մեմորիալ» կազմակերպությունը փակելու հարցով՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը պարբերաբար խախտելու պատրվակով։ Կազմակերպությանը մեղադրում են նրանում, որ իր նյութերը չի ներկայացրել «օտարերկրյա գործակալների» մասին նշումով։

Փակվելու վտանգի տակ են նաև Կազմակերպության այլ ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը։ Պատճառը նույնն է, սակայն բոլոր այդ «խախտումների» համար Իրավապաշտպան կենտրոնն արդեն մեծ տուգանքներ է վճարել։ Իշխանությունները խնդիրներ են նկատել նաև նրանց հաշվետվություններում։

Հայտարարությանը միացած կազմակերպությունները կոչ են հղել միջազգային կառույցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարական կառավարություններին, ակտիվ քաղաքացիներին և խնդրել բոլոր օրինական միջոցներով իրենց բողոքն արտահայտել Ռուսաստանի քաղաքական հետապնդումների դեմ, որոնք իրավապաշտպան այդ կառույցների փակվելու դեպքում անդառնալի կլինեն։