Իրանն ու Ադրբեջանը նավթի, գազի և Կասպից ծովում նավթային հանքավայրերի մշակման փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Առաջիկա շաբաթների ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր՝ նավթի, գազի ու Կասպից ծովում նավթային հանքավայրերի մշակման ոլորտին առնչվող։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ այցով Իրանում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, որը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ։ Հանդիպումից հետո Օջին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական պատվիրակության հետ կառուցողական հանդիպում է տեղի ունեցել։

«Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանից Ադրբեջան հարևան երկրներից գազային փոխանակման, այդ թվում ՝ Թուրքմենստանից, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գազի փոխանակման վերաբերյալ»,- ասել է Օվջին։

Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ էներգետիկ համագործակցության վերաբերյալ։

Իրանցի նախարարի խոսքով՝ երկու երկրների փորձագիտական պատվիրակությունները քննարկել են Կասպից ծովի նավթային ու գազային հանքավայրերի մշակման հարցերը։

«Այդ առումով անցել են առաջին հանդիպումները, երկու երկրների փորձագիտական պատվիրակությունները քննարկում են այդ հարցը։ Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին պայմանավորվածություն ձեռք կբերվի նավթի ու գազի հարցերի, ինչպես նաև Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի մշակման վերաբերյալ»,- ասել է Ջավադ Օվջին։

Նշենք, որ Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրան կատարած մեկօրյա այցի ընթացքում հանդիպել է նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար հարցերի պետական հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմիի հետ։

Էմմա Չոբանյան