Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել․ փլուզումներ կան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգում 5․1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի նախագահին կից աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15։40-ի սահմաններում Քյուփրոքյոյ շրջանում։ Օջախը գտնվել է 6․94 մետր խորության վրա։

Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել նաև հարևան Դիարբեքիր և Մուշ նահանգներում։ Քանդիլի աստղադիտարանը և երկրաշարժերի հետազոտական կենտրոնը ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատել են 5,2 բալ։

Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիշը նշել է, որ մի շարք գյուղերում տներ են փլուզվել, սակայն զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքմենը նույնպես նշել է, որ վնասների մասին տեղեկություններ են ստացել։

«Վնասներ կան մի շարք գյուղերում։ Մեր խմբերին ուղարկել ենք այնտեղ։ Հույս ունենք՝ զոհեր չկան»,- ասել է Սեքմենը։

Երկրաշարժի հետևանքով նաև քարաթափումներ են տեղի ունեցել, որի պատճառով փակ են մի շարք ճանապարհներ։

Էմմա Չոբանյան